• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձեւավորել․ Փաշինյանի արձագանքը Ալիեւին

aliq 13:30 | 08.01.2025
aliq 13:30 | 08.01.2025
Նիկոլ Փաշինյան

Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձեւավորել: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած մի շարք հայտարարություններին։ 

«Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երեւանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնելու սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձեւավորելու համար»,- նշել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը ընդգծել է՝ Երեւանը չի գնալու այս ճանապարհով, հավատարիմ է մնալու խաղաղության ռազմավարությանը եւ հետեւողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը։ 

«Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- պարզաբանել է Փաշինյանը:

Վարչապետը նաեւ նշել է, որ այս նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել Հայաստանը «ֆաշիստական պետություն» որակելու Ալիեւի հայտարարությունները, քանի որ փոխադարձ մեղադրանքները «գալարը կսկսեն լարել»։

«Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա, եւ փորձենք հասկանալ, թե ինչն է դրա պատճառը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին»,- նշել է ՀՀ վարչապետը եւ հավելել, որ «հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության»: 

Շարունակելով միտքը՝ վարչապետը նշել է, որ խաղաղության օրակարգը նման ընկալումները քննարկելու եւ հասցեագրելու մասին է։ Նրա խոսքերով՝ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի քանիսի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դառնան եւ հասցեագրվեն։ 

Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ լուծումներ է Երեւանը առաջարկել Բաքվին, եւ դրական պատասխանի դեպքում հայկական կողմը պատրաստ է ստորագրելու պայմանագիրը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի կետերից համաձայնեցված չեն երկուսը, եւ դրանք վերաբերում են Հայաստան-Ադրբեջան սահմանից երրորդ երկրների ուժերի ներկայության բացառմանը եւ միջազգային ատյաններում փոխադարձ հայցերից հրաժարմանը։ Նա միեւնույն ժամանակ կրկնել էր Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջները։

Նախօրեին էլ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Սահմանադրության փոփոխության հնարավոր չէ խաղաղության պայմանագիր ստորագրել։ 

Անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու մասին Ալիեւի հայտարարությանը՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ պատրաստվում է այն իրագործելու։ 

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, եւ Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, եւ մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, եւ մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը»,- հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Ալիեւը հայտարարել էր, թե Հայաստանը չպետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ աշխարհագրական պատնեշի դեր տանի, իսկ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի եւ կբացվի։ 

Խոսելով Հայաստանի սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների մասին, թե դրանով նոր լարվածություն է բերվում տարածաշրջանին՝ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանի բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որեւէ տարր չկա»։ 

Հիշեցնելով, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարեւանների, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ վարչապետը նշել է, որ Երեւանը նույնը ակնկալում է Բաքվից։ 

«Հայտարարել եմ նաեւ, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու խնդիր չենք դնում, որովհետեւ սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որեւէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»,- հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը ընդգծել է նաեւ, որ Հայաստանն էլ մտահոգություններ ունի Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ եւ միեւնույն ժամանակ լսել է Բաքվի մտահոգությունները, որը հաշվի առնելով էլ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձեւավորելու առաջարկ է ներակայացվել, որի պատասխանին դեռ սպասում են։ 

Փաշինյանը նաեւ հաստատել է Ալիեւի այն հայտարարությունը, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Դամասկոսում իշխանափոխությունից հետո իրանական ուժերի զգալի մասը դուրս է բերվել Սիրիայից
հաջորդը
Սիրիայի նոր իշխանություններն ու Հայաստանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն