• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոս Անջելեսի հարակից շրջաններում բռնկված հրդեհի հետեւանքով տարհանվել է 30 հազար մարդ

aliq 14:42 | 08.01.2025
aliq 14:42 | 08.01.2025
Հրդեհ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի մերձակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով այրվել են բնակելի շինություններ, տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ։ 

Հաղորդվում է, որ հունվարի 7-ի երեկոյան  Լոս Անջելեսի արեւմուտքում, հյուսիս-արեւմուտքում եւ հյուսիս-արեւելքում գրանցված հրդհեները չոր եւ քամոտ եղանակի պատճառով արագորեն տարածվել են: Քաղաքի հարակից շրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոմանք դեմքի եւ ձեռքի այրվածքներ են ստացել։ 

Հրդեհները ներթափանցել են նաեւ Փըսիֆիք Փալիսեյդսի ափամերձ շրջանը, որտեղ բնակվում են հոլիվուդյան աստղերը եւ ամերիկացի քաղաքական գործիչները։ Վերջին տվյալներով՝ հրդեհն արդեն տարածվել է 1182 հեկտարի վրա։ Associated Press-ը հայտնում է, որ տեղի իշխանությունները չեն նշել այրված տների թիվը, սակայն հայտնել են, որ վտանգի տակ է ավելի քան 13 հազար շինություն, եւ տարհանվել է մոտ 30 հազար մարդ։ 

Reuters-ն էլ գրում է, որ ներկա պահին գործում է դեպի Փըսիֆիք Փալիսեյդսի ափամերձ շրջան տանող միայն մեկ մայրուղի, որն արգելափակվել է մեքենաների ծանրաբեռնվածության պատճառով։ Գործակալության տվյալներով բնակիչները թողել են մեքենաները եւ ոտքով հեռացել։ Արտակարգ իրավիճակների ծառայության տեղաշարժի համար ճանապարհները լքված մեքենաներից մաքրվել են բուլդոզերներով։

Տարհանումներ են իրականացվել նաեւ հրդեհների մյուս երկու գոտիներից։ Այժմ Լոս Անջելեսում գիշեր է, իշխանությունները կանխատեսում են, որ իրավիճակը կվատթարանա առավոտից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ հրդհեի տարածման պահին Լոս Անջելեսում է եղել, հայտարարել է հրդեհաշիջման աշխատանքների եւ հետեւանքների վերացման համար դրամաշնորհի տրամադրման մասին։

Հարավային Կալիֆոռնիայում, որտեղ գտնվում է Լոս Անջելեսը, մայիսից սկսած տեղումները ընդամենը կազմել են 2,5 միլիմետր: Ներկայում շրջանում փչող չոր քամիները նպաստում են եղանակի տաքացմանը եւ բարդացնում հրդեհի դեմ պայքարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Սիրիայի նոր իշխանություններն ու Հայաստանը
հաջորդը
«Արեւմտյան Ադրբեջանի» նարատիվը խոսում է ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջների մասին․ Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն