• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մոսկվան կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ․ Պեսկով

aliq 19:09 | 09.01.2025
aliq 19:09 | 09.01.2025
Դմիտրի Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ եւ անվտանգությամբ եւ կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի եւ Երեւանի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման համար Ադրբեջանից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները եւ Երեւանից դրանց տրվող արձագանքները։

Նշելով, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ, Պեսկովը հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության ու անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք լավ հարաբերություններ ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ եւ կարեւորում ենք այդ հարաբերությունները։ Մենք մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այս հարաբերություններն էլ ավելի զարգանան»։

Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արդյոք վերջերս շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել, որ Հայաստանը «ֆաշիստական պետություն է», իսկ Հայաստանին մատակարարվող զինամթերքը պետք է  վերադարձվի, քանի որ դրանով սպառնալիքներ են ստեղծվում ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ տարածաշրջանի համար։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան հայտարարել էր, որ «որեւէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»։

Այսօր էլ ֆեյսբուքյան էջում հրապարակած գրառման մեջ Փաշինյանը շեշտել էր՝ «պաշտպանունակ բանակ ունենալու ՀՀ իրավունքը կասկածի տակ դնելով՝ պաշտոնական Բաքուն փորձում է ստանալ Հայաստանի Հանրապետության դեմ անարգել ագրեսիա իրականացնելու հնարավորություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լիբանանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել գեներալ Ջոզեֆ Աունին
հաջորդը
Ալիեւի սպառնալիքը, նոր պատերազմի վտանգը. զրույց Ռոբերտ Ղեւոնդյանի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն