• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թբիլիսիում նույնպես վտանգ են տեսնում՝ կապված ՀՀ-ի վերաբերյալ Ալիեւի վերջին հայտարարությունների հետ

aliq 18:26 | 10.01.2025
aliq 18:26 | 10.01.2025
Վրաստանի նախագահական

Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է տարածաշրջանի համար»: Վրաստանյան փորձագիտական շրջանակների պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությամբ հող է նախապատրաստում ռազմական ճանապարհով «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը հասնելու համար, ինչը, ըստ նրանց, ռուսական պլանի մի մասն է և վտանգի տակ է դնում տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը:

Փորձագետները քննադատում են նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որը, ըստ նրանց, իր լուռ համաձայնությամբ դարձել է ռուս-թուրքական տանդեմի կամակատարը. տարածաշրջանում զարացող իրողությունների ֆոնին տարածաշրջանային անհասկանալի քաղաքականություն է որդեգրել:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ Ալիեւի հայտարարությունը, հետագայում՝ ռազմական ճանապարհով «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի գրավումը, ողբերգական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի վրա:

Թումասյանը դրա համար մի քանի փաստարկ է բերում. առաջին՝ տարածաշրջանային նոր պատերազմ, ինչը կապակայունացնի տարածաշրջանը, երկրորդ՝ Վրաստանով անցնող կոմունիկացիաները կարևոր են երկրի համար, քանի որ իր հարևանների հետ այս կերպ է բալանսավորում հարաբերությունները, «Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում Վրաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունը եւ խոցելի կդառնա ռուս-թուրքական տանդեմի համար:

Ըստ Թումասյանի՝ Հայաստանի շուրջ սեղմող օղակի պատասխանատուն են նաեւ «ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի վարած քաղաքականությունն ու այդ քաղաքականությանն աջակցող հայերը Վրաստանում»:

««Զանգեզուրի էքստրատերիտորիալ միջանցք»-ի բացման դեպքում, որը Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ կտա ցամաքային ճանապարհով միանալ միմյանց, տարածաշրջանը կանցնի թուրք-ռուսական նոր ճարտարապետության տակ, Վրաստանը կկորցնի իր աշխարհաքաղաքական կարևորությունն ու կդառնա խոցելի Թուրքական միության եւ Ռուսաստանի համար,- ասաց Թումասյանն ու ընդգծեց,- այս իրավիճակից ելքն այն է, որ Հայաստանն ու Վրաստանը միասին շարժվեն դեպի Արևմուտք. դա կպաշտպանի թե՛ Հայաստանի, թե՛ Վրաստանի տարածքային ինքնիշխանությունն ու անվտանգությունը»:

Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն»-ի (SJC) համահիմնադիր Թամթա Միքելաձեի խոսքով՝ մեր տարածաշրջանում Ալիեւի բռնապետական ​​ռեժիմը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

Ըստ Միքելաձեի՝ նախ Ալիեւի ռեժիմը ոչնչացրեց եւ ստորադասեց սեփական ժողովրդին. լրագրողներին, ակտիվիստներին, ընդդիմադիրներին փակեց բանտերում, Ալիեւի ընտանիքը մսխում եւ հարստանում է պետական ​​ռեսուրսներով, իսկ ժողովուրդն ապրում է աղքատության եւ անհավասարության մեջ. այնուհետև հակամարտող տարածաշրջանը հետ գրավվեց պատերազմով, շրջափակման եւ հումանիտար ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղը գործնականում զտեց տեղի հայերից եւ սպառնաց գրավել ավելի շատ տարածքներ:

«Այժմ նա միջամտում է ինքնիշխան պետության ներքին գործերին, սպառնում է ոչնչացնել այն։ Կոնսոլիդացված ռեպրեսիվ ավտորիտարիզմի ստեղծողն անձամբ Հայաստանն անվանում է ֆաշիստական ​​պետություն։ Այս իրականության մեջ «Վրացական երազանք»-ը գործնականում չունի տարածաշրջանային քաղաքականություն։ Այս ճգնաժամի պայմաններում անհասկանալի է, թե որն է մեր ռազմավարությունը եւ կամ առաքելությունը տարածաշրջանային անվտանգության եւ համագործակցության համար»,-  գրել է Միքելաձեն:

Միքելաձեն նշել է՝ համաշխարհային կարգը փոխվում է մեր աչքի առջեւ եւ դառնում է ավելի հիերարխիկ, ավտորիտար եւ կայսերական: «Վրացական երազանք»-ը չի հասկանում, որ այս փոփոխություններն իրականում մեծացնում են ռիսկերը «մեզ նման փոքր ու թույլ երկրների համար և փոխանակ գտնելու ճիշտ ու վստահելի ընկերներ, որոնք կճանաչեն պետությունների ինքնիշխանությունն ու իրավահավասարությունը, մեզ լրիվ մենակ է թողնում այս ավտորիտար հեգեմոն ուժերի առջեւ».

«Մենք պետք է շատ զգույշ լինենք: Աստված գիտի, թե «Վրացական երազանք»-ն այս ճգնաժամային ժամանակաշրջանում ինչ հեգեմոն ուժի կհանձնվի եւ որքանով թույլ կտա նրանց ներթափանցել մեր տնտեսական եւ անվտանգության համակարգ»:

Վրաստանի քաղաքացիների շրջանում եւս Ալիեւի այս հայտարարությունը քննադատության արժանացավ, քաղաքացիներն Ալիեւին կոչ են անում հետևել իր երկրի ներքին քաղաքական կյանքին: Օգտատերերից մեկը գրել է. «Այն երկրները, որոնք նվաճել են բազմաթիվ ազգերի տարածքներ եւ «հոգացել են» այդ ազգերի անհետացման համար, ինչպես եղավ նաեւ Ադրբեջանում, բոլոր ազգային պետություններին կոչում են ֆաշիստական»։

Մեկ այլ օգտատեր էլ գրել է. «Նա (Ալիևը-հեղ.) ոչնչացրել է ընդդիմությանը և իրեն հավիտյան թագավոր հռչակել»: Օգտատերերից մեկի խոսքով էլ. «Այդ սրիկան ​​(Ալիևը-հեղ.) խաղում է Պուտինի և Էրդողանի խաղը՝ մեծ վտանգ ներկայացնելով տարածաշրջանի եւ Ադրբեջանի համար»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե «Հայաստանն իրականում վտանգի աղբյուր է տարածաշրջանում, նրա զինումը կբերի նոր լարվածության, ինչն Ադրբեջանը չի ցանկանում եւ միայն խաղաղության կողմնակից է»։ Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի անկախ պետությունը, ըստ էության, «ֆաշիստական ​​պետություն» է, քանի որ երկիրը մոտ 30 տարի կառավարվել է «ֆաշիստական ​​գաղափարախոսության» հետեւորդների կողմից, եւ երկիրը ձևավորվել է որպես այդպիսին։ Ալիեւը սպառնացել է՝ «այդ ֆաշիստական ուժերը կա՛մ ՀՀ իշխանությունը պետք է վերացնի, կա՛մ Ադրբեջանը կվերացնի»:

Նորայր Միսկարյան

ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանում ճգնաժամից դուրս գալու միակ ելքը ընտրություններն են. Զուրաբիշվիլի
հաջորդը
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն