• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սթարմերը կմեկնի Կիեւ՝ քննարկելու խաղաղապահների տեղակայման հարցը․ Bloomberg

aliq 18:30 | 11.01.2025
aliq 18:30 | 11.01.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «առաջիկա շաբաթներին» կմեկնի Ուկրաինա՝ քննարկելու հրադադարի դեպքում այնտեղ միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը, գրում է Bloomberg-ը։ 

Սթարմերի ծրագրված այցի մասին Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում դաշնակիցների հետ հանդիպումից հետո խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ չհստակեցնելով, թե Բրիտանիայի վարչապետը երբ կայցելի երկիր։ Bloomberg-ի աղբյուրը պարզաբանում է, որ Սթարմերի այցը ծրագրվում է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Եվրոպան մեծացնում է նախապատրաստական ​​աշխատանքները՝ կապված ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հետ։

Սթարմերի ծրագրած այցը կլինի Ուկրաինա նրա առաջին ուղեւորությունը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, նշում է Bloomberg-ը։ 

Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հնարավորությունը քննարկվում է 2024 թվականից։ Հարցի շուրջ քննարկումներն ակտիվացան դեկտեմբերի սկզբին, երբ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպեց ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Reuters-ը հայտնել էր, որ եվրոպական երկրները քննարկում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Լեհաստանից եւ Մեծ Բրիտանիայից Ուկրաինա խաղաղապահ զորակազմ ուղարկելու հնարավորությունը, որի գործառույթը կլինի խաղաղության համաձայնագրի պայմանների կատարմանը հետեւելը, եթե հնարավոր դառնա դրա կնքումը։ 

Թրամփը, ըստ Reuters-ի, բացառել է ամերիկյան զորքերի մասնակցությունը Ուկրաինայում խաղաղապահ գործողություններին եւ պնդել, որ դա պետք է անեն եվրոպացիները։

Զելենսկին դեկտեմբերի կեսերին հաստատել էր, որ եվրոպացի առաջնորդների հետ քննարկել է երկրում խաղաղապահ առաքելություն տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքերով՝ քննարկումները շարունակվում են, սակայն որոշ առաջնորդներից դրական ազդակներ արդեն կան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Amnesty International-ը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բանտարկված լրագրողներին
հաջորդը
Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պետք է անկախ լինի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն