• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ-ը բարձրացրել է Մադուրոյի ձերբակալմանը նպաստող տեղեկության պարգեւավճարի չափը

aliq 18:39 | 11.01.2025
aliq 18:39 | 11.01.2025
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրո

ԱՄՆ կառավարությունը բարձրացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը նպաստող տեղեկության համար առաջարկվող պարգեւավճարի չափը՝ այն 15 միլիոն դոլարից հասցնելով 25 միլիոնի։ Այդ մասին հայտարարվում է  ուրբաթ օրը նախագահական երրորդ ժամկետն անընդմեջ Մադուրոյի ստանձնելուց հետո։ Ընտրություններում նրա հաղթանակը չի ճանաչում աշխարհի երկրների մեծ մասը, իսկ երկրում հազարավոր մարդկանց մասնակցությամբ շարունակվում են բողոքի ակցիաները։ 

Պարգեւավճարի բարձրացման, ինչպես նաեւ Մադուրոյի նկատմամբ պատժամիջոցների եւս մեկ փաթեթի ներդրման մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ ընթանում էր Վենեսուելայի առաջնորդի երդմնակալության արարողությունը։ Նա երկիրը կկառավարի եւս վեց տարի ժամկետով:

Ամերիկյան իշխանությունները համոզված են, որ Մադուրոն ներգրավված է թմրանյութերի մաքսանենգության մեջ։ 

ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ աշխարհի շատ այլ երկրներ չեն ճանաչում Նիկոլաս Մադուրոյին որպես հուլիսին Վենեսուելայում կայացած ընտրությունների իրական հաղթողի։ Այս երկրները ընդդիմության երկրի առաջնորդներից եւ Մադուրոյի գլխավոր մրցակից Էդմունդո Գոնսալեսին համարում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ։ 

Օտարերկրյա դիտորդների կարծիքով հուլիսյան ընտրությունները կեղծվել են հոգուտ գործող նախագահի, որին հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսը փաստացի նշանակել էր որպես իր իրավահաջորդի:

Ընտրություններից անմիջապես հետո Վենեսուելայի ընդդիմությունը հրապարակեց ձայների սեփական հաշվարկների արդյունքները, որոնք ցույց տվեցին, որ Գոնսալեսը միակ հաղթողն էր:

Այնուամենայնիվ, Չինաստանը եւ Ռուսաստանը շարունակում են աջակցել Մադուրոյին, որն իր երդմնակալության ժամանակ խոստացավ, որ իր երրորդ նախագահական ժամկետը «խաղաղության ժամանակ» կլինի երկրի համար։

Վերջին ամիսներին երկրում իրավիճակը հեռու է եղել խաղաղ լինելուց․ կոպտորեն շարունակվում են ճնշվել ինքնաբուխ բողոքի ակցիաները, որոնց հետեւանքով բանտարկվել են հարյուրավոր ցուցարարներ: 

Հայտնի է, որ երդմնակալության աարողությունն անցել է ոստիկանության եւ այլ ուժային կառույցների խիստ հսկողության ներքո։ Դահլիճ չի թույլատրվել անգամ հավատարմագրված լրագրողների մուտքը։ Հայտնի է նաեւ, որ այլ երկրների ղեկավարներից արարողությանը ներկա են եղել միայն Կուբայի եւ Նիկարագուայի ղեկավարները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է, որ կղզին պետք է անկախ լինի
հաջորդը
Նյու Յորքի դատարանը հրապարակել է Թրամփի դեմ հարուցված գործի վճիռը․ նա անվերապահորեն ազատ կարձակվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն