• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Ուոլց

aliq 10:46 | 13.01.2025
aliq 10:46 | 13.01.2025

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին»,- ABC News-ի հետ զրույցի ժամանակ ասել է կոնգրեսական Մայք Ուոլցը, որին Թրամփը առաջադրել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնի համար։

Ուոլցի խոսքերով՝ հեռախոսազրույցը «առաջին քայլը» կլինի Թրամփի եւ Պուտինի ապագա հանդիպման համար: Կոնգրեսականը նշել է, որ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքներն «ընթանում են ամբողջ թափով»։ 

«Մենք դեռ չենք որոշել [առաջիկա հանդիպման] ճշգրիտ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա»,- ասել է Ուոլցը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի այդ հանդիպմանը։

Ուոլցը հավելել է նաեւ, որ ռուս-ուկրաինական ճակատում իրավիճակը պետք է կայունանա, որպեսզի իրենք կարողանան Մոսկվայի հետ ինչ-որ համաձայնագիր ստորագրել։ 

«Մենք կցանկանայինք, որ հրադադարը հաստատվեր ցանկացած պահի, ցանկացած օր։ Կարծում եմ, որ դա դրական, աներեւակայելի դրական առաջին քայլ կլիներ երկու կողմերի համար: Եվ այդ ժամանակ մենք կկարողանանք մտնել բանակցությունների վրա հիմնված ինչ-որ լուծման շրջանակների մեջ։ Բոլորի համար էլ պարզ է, որ ամեն ինչ պետք է ավարտվի դիվանագիտական ​​միջոցներով»,-հայտարարել է Ուոլցը։

Դոնալդ Թրամփը 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական պատերազմին։ Ընտրված նախագահը ենթադրել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարի 20-ի իր երդմնակալության արարողությունից հետո վեց ամսվա ընթացքում: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ի պատասխան հայտարարել է, որ դեռ հստակություն չկա հանդիպման վերաբերյալ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լոս Անջելեսում հրդեհների հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի
հաջորդը
Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Թուրքիան եւ արաբական երկրները քննարկում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն