• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Թուրքիան եւ արաբական երկրները քննարկում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը

aliq 11:27 | 13.01.2025
aliq 11:27 | 13.01.2025

Սիրիայի ապագային նվիրված միջազգային համաժողով է ընթանում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում։ Համաժողովի աշխատանքներին հրավիրված են Մերձավոր Արեւելքի երկրների, Եվրամիության անդամ երկրների եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաները։ Ներկայացված չէ Ռուսաստանը, որն Իրանի հետ Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի գլխավոր դաշնակիցներից էր մինչ իշխանափոխությունը։ 

Համաժողովի հիմնական թեմաներից է Սիրիայի դեմ մի շարք երկրների, առաջին հերթին՝ արեւմտյան պատժամիջոցների ճակատագիրը։ Ալ-Ռիադ ժամանելուց հետո Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը լրագրողներին ասել էր, որ «խելացի մոտեցում» է անհրաժեշտ պատժամիջոցների հարցում։ Նա, մասնավորապես, հայտարարել է Սիրիայի բնակչության կյանքի վրա ազդող սահմանափակումների թուլացման անհրաժեշտության մասին։ Միեւնույն ժամանակ, Բերբոքը նշել է, որ Ասադի շրջապատի մարդկանց նկատմամբ, որոնք ԵՄ-ում մեղադրվում են բազմաթիվ հանցագործությունների եւ մարդու իրավունքների խախտումների համար, պետք է ուժի մեջ մնան պատժամիջոցները:

Նաեւ ԵՄ-ում, ինչպես հետեւում է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալլասի հայտարարությունից, մեծ նշանակություն են տալիս այն հարցերին, թե կոնկրետ ինչպես տեղի կունենա իշխանության փոխանցումը Սիրիայում, արդյոք կանանց, էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված կլինեն։ Այս հարցերը մտահոգություններ են առաջացնում, քանի որ իշխանության եկած Ասադի հակառակորդների հիմնական ուժը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման մի շարք առաջնորդներ, նախկինում կապված է եղել «Ալ-Կաիդայի» հետ: 

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հայտարարել է, որ անհրաժեշտ է «հավասարակշռություն» պահպանել «միջազգային հանրության ակնկալիքների» եւ Սիրիայում ձեւավորված «իրականության» միջեւ։ 

Կալլասի խոսքերով՝ ԵՄ ներկայացուցիչները Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հարցը կքննարկեն հունվարի 27-ին Բրյուսելում։

Ավելի վաղ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Բերբոքը, արդեն այցելել էին Դամասկոս, որտեղ հանդիպել էին երկրի նոր վարչակազմի փաստացի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Սիրիայի նոր իշխանությունները միջազգային հանրությանը խնդրում են չեղարկել պատժամիջոցները՝ խոստանալով պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները եւ շարունակել պայքարը շատ երկրներում ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետության» դեմ։ 

ԱՄՆ-ը որոշակիորեն թուլացրել է պատժամիջոցների ռեժիմը՝ թույլատրելով գործարքներ կնքել Սիրիայի իշխանությունների հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Բերբոքն էլ հայտարարել էր, որ Գերմանիան ընդհանուր 50 միլիոն եվրոյի չափով հումանիտար օգնություն կտրամադրի Սիրիային։ Այդուհանդերձ, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ԵՄ-ն չեն հայտարարել պատժամիջոցները չեղարկելու որոշման մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Ուոլց
հաջորդը
Իրանի դեսպանը Մոսկվա-Թեհրան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրից մանրամասներ է ներկայացրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն