• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանի դեսպանը Մոսկվա-Թեհրան ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրից մանրամասներ է ներկայացրել

aliq 12:32 | 13.01.2025
aliq 12:32 | 13.01.2025
Iran & Russia flags

Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է 47 հոդված եւ ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ 

«Այս համաձայնագիրը պարունակում է ներածական մաս եւ 47 հոդված։ Այս համաձայնագրի ստորագրմամբ եւ իրագործմամբ մենք ականատես կլինենք մեր երկրների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության մակարդակի բարձրացմանը»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։ 

Ջալալիի խոսքերով՝ այս պայմանագրի մշակման ժամանակ հիմնական շեշտը դրվել է «հավասարակշռության, ինքնիշխանության եւ երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների վրա»։ 

«Ռիա նովոստի» գործակալությունը նշում է, որ «Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը» կփոխարինի «Հարաբերությունների հիմքերի եւ համագործակցության սկզբունքների» մասին գործող համաձայնագրին, որը ստորագրվել էր դեռ 2001 թվականին։ 

Նոր փաստաթղթի վրա աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից։ Նախորդ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ 

Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ համաձայնագիրը նախատեսվում էր ստորագրել հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի ժամանակ, սակայն դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում Իսլամական Հանրապետության դեսպանը հայտարարեց, որ ռուս-իրանական համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում՝ երկու երկրների նախագահների բանակցությունների ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեծ Բրիտանիան, ԵՄ-ն, Թուրքիան եւ արաբական երկրները քննարկում են Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցը
հաջորդը
ՀՀ-ն Լոս Անջելեսի բոլոր տուժածների, այդ թվում՝ տեղի հայ համայնքի կողքին է․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն