• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդությունը ստանձնել է Մուհամմադ Սինվարը՝ նախկին ղեկավար Յահյա Սինվարի եղբայրը

aliq 13:57 | 13.01.2025
aliq 13:57 | 13.01.2025
Պաղեստինյան իսլամիստական «Իսլամական դիմադրության շարժում» (կամ ՀԱՄԱՍ)

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի՝ «Իզ ալ-դին ալ-Քասամ բրիգադների» ղեկավար Մուհամմադ Սինվարը դարձել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի նոր առաջնորդը։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։ 

Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝ Մուհամմադ Սինվարը ՀԱՄԱՍ-ի նախկին առաջնորդ Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, որը մահացել է 2024 թվականի հոկտեմբերին։ Աղբյուրները նշում են, որ շարժման նոր ղեկավարը ակտիվ ջանքեր է գործադրում խմբավորումը վերակենդանացնելու համար, քանի որ նրա մարտական ​​հնարավորությունները լրջորեն խաթարվել են իսրայելական ռազմական գործողության հետեւանքով, որն ընթանում է Գազայում 2023 թվականի հոկտեմբերից։

The Wall Street Journal-ին աղբյուրները հայտնել են, որ Յահյա Սինվարի սպանությունից հետո Կատարում գործող ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը նոր ղեկավար չի ընտրել եւ որոշել է անցնել կոլեկտիվ ղեկավարության։

Գազայի հատվածում իսրայելական բանակի դեմ պայքարող մարտիկները հրաժարվել են կոլեկտիվ ղեկավարությանը ենթարկվելուց եւ այժմ «ինքնավար են գործում» Մուհամմադ Սինվարի ղեկավարությամբ։ Նշվում է, որ նա մտերիմ է եղել շարժման ռազմական թեւի նախկին ղեկավար Մուհամմադ ալ-Դեյֆի հետ, որը սպանվել է 2024 թվականի հուլիսին իսրայելական հարվածների հետեւանքով։

Պարբերականի տվյալներով՝ Մուհամմադ Սինվարը շատ վաղուց է միացել ՀԱՄԱՍ-ին եւ այժմ մոտ 50 տարեկան է։ Նրա հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել ավագ եղբոր գործունեությունը։ Ըստ աղբյուրների՝ Մուհամմադ Սինվարին հաջողվել է երկար ժամանակ թաքնվել Իսրայելի հետախուզական ծառայություններից, ինչի համար էլ ստացել է «Ստվեր» մականունը։ 

Իսրայելի իշխանությունները կարծում են, որ Մուհամմադ Սինվարը ներգրավված է եղել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հրեական պետության վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման եւ 2006 թվականին իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի առեւանգման կազմակերպման մեջ: 2011 թվականին Շալիթի դիմաց իսրայելական բանտերից Գազա էին վերադարձվել ՀԱՄԱՍ-ի 1027 կողմնակիցներ, այդ թվում՝ Մուհամմադ Սինվարի ավագ եղբայրը՝ Յահյան։ 

Հիշեցնենք՝ իրավիճակը Մերձավոր Արեւելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով եւ պատանդառությամբ։ ՀԱՄԱՍ-ը այս հարձակումն անվանել է պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի դեմ Իսրայելի իշխանությունների գործողությունների։ Իսրայելը հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին եւ սկսեց դրա զանգվածային ռմբակոծումը, որից օրեր անց ցամաքային գործողություն սկսեց շրջանում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ն Լոս Անջելեսի բոլոր տուժածների, այդ թվում՝ տեղի հայ համայնքի կողքին է․ Փաշինյան
հաջորդը
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Վրաստանի կառավարությունը ոչ օրինական ճանաչելու մասին օրինագիծը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն