• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի արտգործնախարարը հաստատում է․ Գազայի հարցով բանակցություններում առաջընթաց կա

aliq 16:43 | 13.01.2025
aliq 16:43 | 13.01.2025
Իսրայելի ԱԳՆ Գեդոն Սաար

Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցություններն առաջընթաց են գրանցել։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը։

«Առաջընթաց է արձանագրվել, մենք որոշակի առաջընթաց ենք տեսնում բանակցություններում»,- ասել է Սաարը Երուսաղեմում իր դանիացի գործընկեր Լարս Լոկկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է The Times of Israel-ը։

«Մենք պատանդների վերաբերյալ համաձայնություն ենք ուզում։ Իսրայելն աշխատում է իր ամերիկացի ընկերների հետ՝ հասնելու պատանդներին վերաբերող գործարքին, եւ շուտով կիմանանք, թե արդյոք մյուս կողմը նույնն է ցանկանում»,- ասել է Սաարը։

Համաձայնությունների ձեռքբերման հնարավոր ժամկետների մասին հարցին պատասխանելիս նախարարը ձեռնպահ է մնացել կոնկրետ կանխատեսումներ անելուց։ 

«Առաջընթաց կա։ Ես ասացի, որ ամեն ինչ շատ ավելի լավ է թվում, քան նախկինում էր, բայց չեմ ուզում դրանից ավելին ասել, քանի որ հասկանում եմ, որ կան ընտանիքներ, որոնք շատ զգայուն են յուրաքանչյուր բառի եւ յուրաքանչյուր արտահայտության նկատմամբ։ Հուսով ենք, որ շուտով ինչ-որ բան տեղի կունենա, բայց դա դեռ պետք է հաստատվի»,- ասել է Սաարը։ 

Հունվարի 13-ին Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ Կատարը Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծը։

Գործակալության աղբյուրի համաձայն՝ հունվարի 12-ի երեկոյան Կատարի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Մուհամմադ բեն Աբդուլ Ռահման Ալ-Թանին բանակցություններ է վարել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բառնեայի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացի թեկանծու Սթիվեն Վիտկոֆի հետ։

Կեսգիշերից հետո Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ առաջընթաց է գրանցվել, ասել է աղբյուրը:

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցողներին հանձնարարել է մեկնել Դոհա՝ շարունակելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ խորհրդակցությունները։ Հունվարի 12-ին էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CNN-ի եթերում հայտարարեց, որ կողմերը «շատ մոտ են» հրադադարի վերաբերյալ համաձայնության հասնելուն։ Միեւնույն ժամանակ նա խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ մինչեւ հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունը։

Հունվարի 12-ի երեկոյան Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարեց, որ Նեթանյահուն Բայդենի հետ հեռախոսով քննարկել է Գազայի հատվածում բանակցությունների առաջընթացը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդառված անձանց ազատելու համար Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ միջնորդների ներգրավմամբ բանակցությունների մի քանի փուլեր անցկացվեցին, սակայն դրանք փակուղի մտան: Կողմերը չկարողացան հասնել 2023 թվականի նոյեմբերի վերջին ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շարունակությանը, որի համաձայն` մեկշաբաթյա զինադադարի ընթացքում ազատ արձակվեցին 105 պատանդներ։ Իսրայելը կարծում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին առեւանգված 251 պատանդներից 96-ը դեռ Գազայի հատվածում են։

Դեկտեմբերի վերջից բանակցությունները վերսկսվել են, եւ թե՛ միջազգային, թե՛ իսրայելական մամուլը բազմիցս են գրել դրական առաջընթացի մասին։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի Վրաստանի կառավարությունը ոչ օրինական ճանաչելու մասին օրինագիծը
հաջորդը
Ժնեւում Իրանը բանակցություններ է վարում «եվրոպական եռյակի» երկրների հետ․ Բաղայ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն