• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուն պես ես կանգնեցի Կիեւի կենտրոնում, ոչ թե Պուտինը․ Բայդեն

aliq 12:15 | 14.01.2025
aliq 12:15 | 14.01.2025
Joe Biden

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետքարտուղարությունում հանդես է եկել ելույթով, որը նվիրված է եղել պաշտոնավարման տարիներին իր գլխավորած վարչակազմի արտաքին քաղաքականության արդյունքների ամփոփմանը։ Նրա ելույթը հեռարձակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենը հայտարարել է, որ իր նախագահության օրոք ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ավելի ուժեղ են դարձել, մինչդեռ երկրի հակառակորդներն ու մրցակիցները էլ ավելի են թուլացել։ 

«Երբ Պուտինը ներխուժեց Ուկրաինա, նա կարծում էր, որ օրերի ընթացքում կգրավի Կիեւը։ Իրականությունն է, որ պատերազմի սկսվելուն պես ես կանգնեցի Կիեւի կենտրոնում եւ ոչ թե նա։ Պուտինն այնտեղ չկար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա հաջորդիվ հավելել է․  «Ես միակ գլխավոր հրամանատարն եմ, ով այցելել է ամերիկյան զորքերի կողմից չվերահսկվող պատերազմական գոտի»։

Բայդենը հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ Վաշինգտոնը ռազմական օգնություն ցուցաբերեց Կիեւին եւ պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ։ «Եվ հիմա՝ երեք տարի անց, Պուտինը չկարողացավ հասնել իր ռազմավարական նպատակներից որեւէ մեկին: Նա չկարողացավ հպատակեցնել Ուկրաինան, չկարողացավ ոչնչացնել ՆԱՏՕ-ի միասնությունը եւ մեծ տարածքային նվաճումներ գրանցել»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա նաեւ խոսել է այն մարտահրավերների մասին, որոնց բախվել է իր վարչակազմը ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին։ Նրա խոսքով՝ իր գլխավոր նպատակը եղել է Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանվող Ուկրաինայի համար միջազգային աջակցության կազմակերպումը եւ միջուկային հակամարտության կանխումը։ 

«Մենք երկու խնդիրն էլ կատարել ենք, մենք դրել ենք այն հիմքը, որի վրա ապագա վարչակազմը կարող է պաշտպանել ուկրաինացի ժողովրդի պայծառ ապագան»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

Բացի Ուկրաինային ցուցաբերած աջակցությունից՝ Ջո Բայդենն իր գլխավոր ձեռքբերումների շարքին է դասել նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնումը եւ ԱՄՆ-ում կիսահաղորդիչների արտադրության մեջ մեծածավալ ներդրումները, ինչը, ըստ նրա, կամրապնդի ԱՄՆ դիրքերը Չինաստանի հետ մրցակցության մեջ։

«Ամերիկան ​​ուժեղացել է, մեր դաշինքներն ավելի են ուժեղացել, մեր հակառակորդներն ու մրցակիցները թուլացել են։ Եվ մենք պատերազմ չենք մղել այս արդյունքներին հասնելու համար»,- հայտարարել է Ջո Բայդենը։ Նա հայտարարել է, որ հեռանում է հաջորդ վարչակազմին ամուր դիրքեր թողնելով։ Ըստ Բայդենի՝ իր պաշտոնավարման շրջանում ԱՄՆ-ը նորից դարձել է համաշխարհային լիդեր։

Բայդենը նաեւ կոչ է արել շարունակել «Հյուսիսային Կորեայի զսպումը, որն իրեն ավելի սպառնալից է դրսեւորում եւ մոտենում է Ռուսաստանին»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Քննարկվում են Գազայից Իսրայելի զորքերի դուրսբերման մանրամասները․ Քիրբի
հաջորդը
Աղքատություն, որ գլուխներից դեպի բազմոցներ տեղափոխվելու հատկություն ունի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն