• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Միրզոյանը հրավիրվել է ՌԴ, իսկ ԱՄՆ-ՀՀ ռազմավարական գործընկերությունը Երեւանի ինքնիշխան իրավունքն է․ Լավրով

aliq 14:52 | 14.01.2025
aliq 14:52 | 14.01.2025

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստան այցելելու հրավեր է ստացել, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր գլխավորած գերատեսչության 2024 թվականի գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մեր երկխոսությունը [Հայաստանի հետ] շարունակվում է։ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նա ընդունել է հրավերը, սպասում ենք նրան։ Հուսով եմ՝ այցը շուտով կկայանա»,- հայտարարել է Լավրովը։

Անդրադառնալով ՀՀ-ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրմանը, որի արարողությունը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է։

«Երեկ ես լսեցի, որ [ՀՀ արտաքին գործերի նախարար] Արարատ Միրզոյանը [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Բայց սա երկու պետությունների ինքնիշխան որոշումն է»,- ասել է Լավրովը։

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ գլխավորը ոչ թե այն է, թե ով ինչ է ստորագրել, եւ ինչպես է կոչվում փաստաթուղթը, այլ այն է, թե ինչ է բխում դրանից։

«Մենք օգտագործել ենք նաեւ «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունը արեւմտյան երկրների հետ մի շարք պայմանագրերում, սակայն այդ համաձայնագրերը, ռազմավարական գործընկերության հռչակման հետ մեկտեղ, երբեք չեն պահանջել այս կամ այն ​​մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է Լավրովը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առնվազն 65 ռուսական նավթատար նավ է արգելափակվել ՌԴ եւ Չինաստանի ափերի մոտ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
հաջորդը
Բաքվում Թուրքիայի նոր դեսպանը խոստանում է զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն