• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը կարող էր դատապարտվել իշխանության զավթման համար, եթե չհաղթեր ընտրություններում․ դատախազ

aliq 16:51 | 14.01.2025
aliq 16:51 | 14.01.2025
Դոնալդ Թրամփ

Դոնալդ Թրամփի նկատմամբ կարող էր մեղադրական վճիռ հրապարակվել՝ կապված իշխանության զավթման փորձի հետ, եթե նա չհաղթեր 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ մասին, ինչպես գրում է The New York Times-ը, ասված է հատուկ դատախազ Ջեք Սմիթի զեկույցում, ով վարել է 2020 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունից հետո գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման եւ իշխանությունը զավթելու փորձի գործերով հետաքննությունները։

Հունվարի 14-ին Արդարադատության դեպարտամենտը հրապարակել է զեկույցը, որը մանրամասնում է Սմիթի թիմի բացահայտումները, որոնց հաջողվել էր հասնել հետաքննության արդյունքում:

Զեկույցի առաջին մասում նկարագրված են Թրամփի՝ պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու, այլընտրանքային ընտրողներ գտնելու եւ կողմնակիցներին ընտրությունների արդյունքների դեմ բողոքելուն ուղղորդելու գործողությունները:

«Եթե ​​չլինեին Թրամփի ընտրությունը եւ նրա անխուսափելի վերադարձը նախագահի պաշտոնին, […] հայտնաբերված ապացույցները բավարար կլինեին դատարանում դատավճիռ ապահովելու համար»,- ասվում է զեկույցում:

Ինչպես նշում է The Guardian-ը, Սմիթի զեկույցի երկրորդ մասը, որը մանրամասնում է գաղտնի փաստաթղթերի անօրինական պահման վերաբերյալ հետաքննությունը, որոնք Թրամփը չի կարողացել հանձնել Ազգային արխիվին իր առաջին նախագահական ժամկետի ավարտից հետո, գաղտնի է՝ նորընտիր նախագահի գործընկերների դեմ շարունակվող դատական ​​գործընթացների պատճառով:

Իր զեկույցում Սմիթը գրում է Թրամփի՝ «ազատ եւ արդար ընտրությունների» արդյունքները տապալելու ջանքերի մասին եւ նշում, որ 2020 թվականի ընտրությունների օրվանից մինչեւ 2021 թվականի հունվարի 6-ը, երբ Թրամփի կողմնակիցների ամբոխը ներխուժեց Կապիտոլիումի տարածք, նա խրախուսել է «հակառակորդների դեմ բռնությունը»։

Սմիթը մեղադրել է Թրամփին Կապիտոլիումի վրա հարձակման համար։ Զեկույցում նա, ի թիվս այլ բաների, մեջբերում է հարձակման գործով մի քանի մեղադրյալների խոսքերը, որոնք ասել են, որ այդ ժամանակ կարծել են, թե գործում էին Թրամփի անունից:

Հունվարի 11-ին հայտնի դարձավ, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը հրաժարական է տվել։ 2024 թվականի նոյեմբերին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Սմիթը Վաշինգտոնի դաշնային դատավորին միջնորդություն ներկայացրեց Թրամփի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները հանելու վերաբերյալ: Հատուկ դատախազը հայտարարել էր, որ ձգտում է հանելու մեղադրանքները մինչեւ Թրամփի երդմնակալությունը, քանի որ Արդարադատության դեպարտամենտը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկել գործող նախագահին:

Հունվարին Նյու Յորք նահանգի դատավոր Խուան Մերչանը Թրամփին անվերապահորեն ազատ արձակեց պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին վճարումների հետ կապված գործով։ Այսպիսով՝ Թրամփը քրեական անցյալ կունենա, բայց նրան բանտարկություն կամ տուգանք չի սպառնա։ Դա Թրամփի դեմ հարուցված քրեական գործերից միակն էր, որի վերաբերյալ վճիռ է կայացվել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի մասին կարող է հայտարարվել այսօր․ The Wall Street Journal
հաջորդը
Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը․ Եվրոպական խորհրդի նախագահ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն