• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ստորագրվեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը

aliq 23:45 | 14.01.2025
aliq 23:45 | 14.01.2025
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում ստորագրեցին երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։ 

Ստորագրումից առաջ Բլինքենը հայտարարեց․ «Մենք ստեղծում ենք ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը տնտեսական, անվտանգության եւ պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության եւ միջանձնային հարաբերությունների ոլորտներում»։

Նրա խոսքերով` ԱՄՆ-ը ՀՀ-ի հետ աշխատում է ինքնիշխանության եւ ինքնիշխան տարածքի պաշտպանությունը ամրապնդելուն ուղղված ջանքերի շուրջ։

Ըստ Բլինքենի` հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժամանի Հայաստան, որպեսզի համատեղ սահմանային անվտանգության աշխատանքներ իրականացվեն։

Միրզոյանն էլ իր հերթին ընդգծեց, որ Երեւանը խորապես գնահատում է ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի` նույնքան կարեւոր է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ տնտեսական դիմակայունության խթանման գործում։

«Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության խթանման գործում։ Մենք կարծում ենք, որ կայուն եւ բարգավաճող Հարավային Կովկասը բխում է տարածաշրջանային բոլոր դերակատարների եւ ավելի լայն միջազգային հանրության շահերից: Հայաստանը հանձնառու է շարունակել սերտ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ այս ընդհանուր նպատակին հասնելու համար»,– նշել է Հայաստանի ԱԳ նախարարը: 

Միրզոյանը նաեւ ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել համագործակցությունը ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ երկրների միջեւ ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված նպատակներն իրագործելու ուղղությամբ։

Արտգործնախարարը նաեւ հայտարարեց, որ համաշխարհային անվտանգության հանդեպ ընդհանուր հանձնառության շրջանակում Հայաստանը մտադիր է միանալու «Իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոալիցիային»՝ ընդգծելով, որ Հայաստանը նվիրված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Հաջորդիվ Միրզոյանը նշեց, որ Երեւանն ու Վաշինգտոնը սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»։ 

«Այն կընձեռի խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման հարցում համագործակցության շրջանակ եւ կնշանավորի մեր հանձնառությունը միջուկային էներգիայի խաղաղ զարգացմանը՝ ապահովության, անվտանգության եւ չտարածման ամենաբարձր չափանիշերով»,– ասաց Միրզոյանը:

«Հարգելի՛ բարեկամներ, թող այս Կանոնադրությունը ծառայի որպես Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական հարաբերությունների խորացման  վկայություն եւ ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ»,- եզրափակեց իր խոսքը Հայաստանի արտգործնախարարը:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո, ըստ պետքարտուղարության հաղորդագրության, Բլինքենը փակ դռների հետեւում առանձին հանդիպում կունենա Միրզոյանի հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
57 սիրիահայերի ազատումը Ասադի բանակից և բանտերից. զրույց Արա Սիսեռեանի հետ
հաջորդը
ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը չպետք է սպառնալիքներ ստեղծի այլ երկրների ու կառույցների համար․ Տասմագամբետով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն