• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը միջուկային զենք ստեղծելու ծրագիր չունի եւ հակամարտության չի ձգտում․ Փեզեշքիան

aliq 14:39 | 15.01.2025
aliq 14:39 | 15.01.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան

Իրանը ռազմական հակամարտության չի ձգտում, սակայն կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը հարձակվի իր տարածքի վրա: Այդ մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կարող է լինել Թեհրանի արձագանքը այն հարվածներին, որը ԱՄՆ-ն ու Իսրայելը քննարկում են որպես Իրանի միջուկային ծրագիրը խափանելու տարբերակ։

«Մենք կարձագանքենք ցանկացած գործողության։ Մենք պատերազմից չենք վախենում, բայց չենք ձգտում դրան։ Ես իսկապես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, քանի որ այն կվնասի [հակամարտության] բոլոր կողմերին եւ ոչ միայն մեզ»,- նշել է Փեզեշքիանը։

Իրանի նախագահը նաեւ ընդգծել է, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չի հետապնդում։

«Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծելու, բայց մեզ մեղադրում են իբր ռումբ ստեղծելու համար։ Սա այն սխեման է, որը նրանք փորձում են օգտագործել որպես պատրվակ։ Սա ճիշտ չէ»,- ասել է Իրանի նախագահը։

2024 թվականի դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները հայտարարեց, որ Վաշինգտոնը չի հավատում, որ Իրանը որոշում է կայացրել միջուկային զենք ստեղծելու կամ այն այլ կերպ ձեռք բերելու օգտին։ Միեւնույն ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու գործընթացը կանխելուն։

Այդ տարվա նոյեմբերի 29-ին Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրեց Ֆորդոյի եւ Նաթանզի միջուկային օբյեկտներում հարստացված ուրան արտադրելու համար մոտ 6000 նոր ցենտրիֆուգներ տեղադրելու ծրագրի մասին: Միաժամանակ Թեհրանը հայտարարեց, որ մտադիր է ցենտրիֆուգների միջոցով ուրանը հարստացնելու մինչեւ 5 տոկոս։ Եվ սա այն պարագայում, երբ 2015 թվականին ստորագրված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով (ԳՀՀԾ), որը վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրերի մեղմացմանը, հարստացման առավելագույն մակարդակը նախատեսված էր 3,67 տոկոս։

Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը Իրանի հետ ստորագրել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​հինգ անդամները եւ Գերմանիան, որի նպատակն էր լուծել Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված ճգնաժամը։  Սակայն 2018 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն հայտարարեց գործարքից դուրս գալու մասին՝ նման որոշումը բացատրելով նրանով, որ սահմանափակումների վերացումը Իսլամական Հանրապետությանը թույլ կտա զարգացնել իր ռազմական ներուժը եւ ստեղծել միջուկային զենք։

Ի պատասխան՝ Իրանի խորհրդարանը 2020 թվականին ընդունեց «Ռազմավարական գործողությունների մասին» օրենքը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանը եւ «Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելուն», որի շրջանակում չեղարկեց միջուկային համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ՝ այդ թվում դադարեցնելով ԱԷՄԳ-ի եւ Իսլամական Հանրապետության միջեւ Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով նախատեսված տեսչական ստուգումները։ Ըստ Իրանի իշխանությունների՝ Արեւմուտքը պետք է վերադառնա ԳՀՀԾ-ի պայմանների լիարժեք պահպանմանը, որպեսզի վերականգնի Թեհրանի միջուկային ծրագրի զարգացման վերահսկողության գոյություն ունեցող համակարգերը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարմիր խաչի աշխատակիցները հունվարին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին
հաջորդը
Օվերչուկը կրկնում է․ ԵՄ-ի միանալու Երեւանի որոշումը կդիտարկի ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն