• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Էրդողանը Սիրիայի քրդերից կրկին պահանջում է վայր դնել զենքը

aliq 18:00 | 15.01.2025
aliq 18:00 | 15.01.2025
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւս մեկ անգամ քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» կառույցին (YPG) կոչ է արել վայր դնել զենքերը եւ հայտարարել կազմալուծման մասին: Այդ մասին նա հայտարարել է խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության նիստում: Ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։

Նշենք, որ Անկարան քրդական «Սիրիայի ժողովրդական ուժերին» համարում է ահաբեկչական եւ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ենթաճյուղ։

«Եթե ​​YPG -ն զենքերը վայր չդնի, ապա չի կարող խուսափել իր մոտալուտ ճակատագրից։ Մենք ունենք ե՛ւ ուժ, ե՛ւ կարողություն այս հարցը լուծելու համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա նաեւ նշել է, որ բոլոր արտաքին ուժերը պետք է «ձեռքերը վերցնեն տարածաշրջանից», այլապես Թուրքիան «սիրիացի եղբայրների հետ կգլխատի «Իսլամական պետությանը», PKK-ին եւ YPG-ին»։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ քրդական կազմավորումները այլ ելք չունեն՝ բացի զենքերը վայր դնելուց։ Նրա խոսքերով՝ կա՛մ «զինյալները զենքերը վայր կդնեն, կա՛մ դրանց հետ կթաղվեն հողի տակ, երրորդ ճանապարհ չկա»։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ իր հերթին հայտարարեց Սիրիայում գործող քրդական զինված խմբավորումների դեմ ռազմական գործողության հնարավորության մասին, եթե նրանք չկատարեն Անկարայի պահանջները։

Դեկտեմբերի 24-ին Hürriyet թերթը գրել էր, որ Թուրքիան եւ Սիրիան կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական ուժերի դեմ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, The Wall Street Journal-ն էլ, հղում կատարելով բարձրաստիճան պաշտոնական աղբյուրներին, գրել էր, որ Թուրքիան կրկնապատկում է Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված բանակային եւ սիրիական ռազմականացված խմբավորումների ուժերը, ինչը կարող է ցույց տալ, որ Անկարան պատրաստվում է լայնածավալ ներխուժման հարեւան երկրի տարածք։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփի խորհրդականներն աջակցում են Ուկրաինայում ապառազմականացված գոտու ստեղծմանը․ Reuters
հաջորդը
Արարատի եւ Արագածի միջեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն