• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՄԱՍ-ի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին պայմանավորվածությունը ուժի մեջ կմտնի հունվարի 19-ին

aliq 10:03 | 16.01.2025
aliq 10:03 | 16.01.2025

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին։ Այդ մասին հայտարարել է Կատարի կառավարության ղեկավար, արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին։

«Կատարը, Եգիպտոսը եւ Միացյալ Նահանգները ուրախ են հայտարարելու իրենց համատեղ միջնորդական ջանքերի հաջողության մասին, որոնց արդյունքում Գազայի հատվածում հակամարտող կողմերը համաձայնության են եկել պատանդների եւ բանտարկայլների փոխանակման, ինչպես նաեւ հանգստի վերականգնման համար զինադադար հաստատելու շուրջ»,- ասել է Ալ-Տանին մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` Իսրայելի կառավարության ներքին ընթացակարգերի ավարտից հետո կիրակի՝ հունվարի 19-ին, «կսկսվի համաձայնագրի իրականացման գործընթացը»։  

Կատարի կառավարության ղեկավարը նշել է, որ համաձայնագրի իրականացման մեկնարկի ժամը կորոշվի ավելի ուշ։

Անդրադառնալով համաձայնագրի բովանդակությանը՝ Ալ-Տանին նշել է․ «Համաձայնագրի առաջին փուլը կտեւի 42 օր, որի ընթացքում կհաստատվի հրադադար։ Կիրականացվի իսրայելական ուժերի հետքաշում խաղաղ բնակիչների բնակավայրերից հեռու հատվածներ՝ դեպի արեւելք, որոնք կտեղակայվեն Գազայի բոլոր շրջանների սահմանների մոտ, ինչպես նաեւ որոշակի մեխանիզմների համաձայն կիրականացվի պատանդների ու բանտարկյալների փոխանակում։ Ինչ վերաբերում է երկրորդ եւ երրորդ փուլերի մանրամասներին, ապա դրանց շուրջ համաձայնեցումը կավարտվի առաջին փուլի իրականացման ընթացքում»։ 

Նա նաեւ հաստատել է այն տեղեկությունները, որ համաձայնագրի առաջին փուլում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալներին ազատելու դիմաց ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 33 պատանդների, այդ թվում՝ քաղաքացիական եւ զինվորական կանանց, երեխաներին, տարեցներին եւ վիրավոր մյուս քաղաքացիներին։ 

Միաժամանակ միջնորդները հանդես են գալիս որպես բանակցությունների շարունակման երաշխավորներ՝ Գազայի հատվածից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումն ապահովելու համար։

Ալ-Տանիի հայտարարությունները հաստատել է նաեւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին հղած տեսաուղերձում։ 

«Առաջին փուլը կտեւի վեց շաբաթ։ Այն ներառում է կրակի ամբողջական եւ վերջնական դադարեցում, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բոլոր բնակեցված շրջաններից եւ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մի շարք պատանդների, այդ թվում կանանց, ծերերի եւ վիրավորների ազատ արձակում»,- հայտարարել է Բայդենը՝ հավելելով, որ միաժամանակ ազատ կարձակվեն բոլոր ամերիկացի պատանդները։ Նա ընդգծել է, որ Իսրայելն էլ իր հերթին կազատի «հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների», իսկ մարդասիրական օգնությունը անարգել մուտք կգործի Գազայի հատված։ 

Բայդենը նշել է, որ երկրորդ փուլը կներառի բոլոր պատանդների ազատ արձակման եւ զորքերի դուրսբերման գործընթացը, ինչը, ըստ նրա, կնշանակի «պատերազմի ամբողջական ավարտ»: Նախագահը մանրամասնել է, որ առաջին փուլից երկրորդին անցումը կարող է տեւել ավելի քան վեց շաբաթ, եթե կողմերի միջեւ բանակցությունները բոլոր մանրամասների շուրջ ձգձգվեն, սակայն այս ընթացքում հրադադարի ռեժիմը դեռ կգործի։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկրորդ փուլի իրագործումից հետո, որի ընթացքում պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները, եւ ավարտվի Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերումը, հարազատներին կվերադարձվեն սպանված պատանդների աճյունները։ 

Այս ամենին զուգահեռ սկսվելու է նաեւ Գազայի հատվածի վերակառուցումը, որը, ըստ էության, կնշանակի անցում արդեն երրորդ փուլին։

«Սրանք ամենադժվար բանակցություններից էին, որ ես երբեւէ տեսել եմ»,- նշել է Բայդենը։ 

Համաձայնագրի ստորագրմանը հատուկ անդրադարձել է նաեւ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ժողովրդին հղած հեռուստաուղերձում։

«Այժմ մենք պետք է քայլ անենք եւ շտկենք իրավիճակը։ Ես աջակցում եմ վարչապետին [Բենյամին Նեթանյահուին] եւ բանակցային թիմին, որոնք աշխատել են այս համաձայնությանը հասնելու համար, եւ կոչ եմ անում կառավարության անդամներին ընդունել եւ հավանություն տալ այն համաձայնությանը, որը կներկայացվի իրենց՝ մեր որդիներին եւ դուստրերին տուն բերելու համար:  Որպես Իսրայել պետության նախագահ՝ ես միանշանակ ասում եմ՝ սա ճիշտ քայլ է, սա կարեւոր քայլ է, սա անհրաժեշտ քայլ է»,- հայտարարել է Հերցոգը։

Նախագահն ընդգծել է, որ Իսրայելը «կշարունակի գործել ամբողջ ուժով, քանի դեռ կյանքի չեն կոչվել գործարքի բոլոր փուլերը, իսկ գերիներից վերջինը չի վերադարձել»։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել բանակցություններում բոլոր միջնորդներին՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի եւ ԱՄՆ-ի իշխանությունների։

Համաձայնագրի ստորագրումը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ 

«Ես ողջունում եմ Գազայի հատվածում պատանդներին ազատ արձակելու եւ հրադադար հաստատելու համաձայնության հայտարարությունը»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ շնորհակալություն հայտնելով միջնորդներին, որոնց թվում են Եգիպտոսը, Կատարը եւ ԱՄՆ-ը։

Նա նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու այս գործարքի իրականացմանը եւ մեծացնելու հումանիտար օգնության մատակարարումը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հունաստանի աջակցությամբ Լոռու մարզի՝ ջրհեղեղից տուժած բնակավայրերում կամուրջներ են տեղադրվել
հաջորդը
Թրամփի հետ բանակցություններում Պուտինը կպահանջի ՆԱՏՕ-Կիեւ ռազմական կապերի խզում․ Bloomberg

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն