• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ուկրաինայի հարցով ՌԴ-ի դեմ ճնշումների համար Թրամփի թիմը պատժամիջոցների ռազմավարություն է մշակում

aliq 11:13 | 17.01.2025
aliq 11:13 | 17.01.2025
oil

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների լայն ռազմավարություն են մշակում՝ առաջիկա ամիսներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ​​համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար: Գրում է Bloomberg-ը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ 

Նրանց խոսքերով՝ Թրամփի թիմը դիտարկում է երկու հիմնական մոտեցում։ Առաջինը կլինի նավթի առեւտրի հետ կապված երկրորդական պատժամիջոցների ուժեղացումը, եթե ապագա վարչակազմը Ռուսաստանի քաղաքականությունն ավելի ագրեսիվ համարի: Այս դեպքում պատժամիջոցները կարող են հարվածել եվրոպական բեռնափոխադրողներին եւ նավթը գնող ասիական երկրներին, այդ թվում՝ Հնդկաստանի եւ Չինաստանի խոշոր ընկերություններին: Երկրորդ տարբերակով էլ արդեն նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի եւ Դանիայի նեղուցներով նավթ տեղափոխող ռուսական տանկերների նկատմամբ։ 

Պարբերականը գրում է, որ նորընտիր նախագահի թիմն ունի նաեւ առավել մեղ մոտեցման սցենարներ։ Սա վերաբերում է այն դեպքին, եթե Թրամփի թիմը գտնի, որ ռուս-ուկրաինական պատերազմը մոտ է հանգուցալուծմանը, եւ խաղաղության պայմանագրի ստորագրման նախադրյալներ կան։ Այս մոտոցումը ենթադրում է ռուսական նավթարդյունահանողների նկատմամբ սահմանված պատժամիջոցների որոշակի թուլացում կամ նավթի գնային առասատաղի բարձրացման թույլտվություն:

Պատժամիջոցներով ճնշման ռազմավարությունը, որը վերաբերում է նաեւ Իրանին եւ Վենեսուելային, մշակման վաղ փուլում է։

ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն իր նշանակման վերաբերյալ չորեքշաբթի կայացած լսումների ժամանակ պատժամիջոցներն անվանեց առանցքային լծակ, որը կարող է հանգեցնել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ 

Սքոթ Բեսենտն էլ, որին ԱՄՆ նորընտիր նախագահը առաջադրել է ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի թեկնածու, իր նշանակման վերաբերյալ նախօրեին կայացած լսումների ժամանակ խոստացել է աջակցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը։ 

«Եթե ​​Ռուսաստանի Դաշնությունում որեւէ պաշտոնյա հետեւում է այս լսումներին, նրանք պետք է իմանան, որ եթե ես հաստատվեմ, եւ եթե նախագահ Թրամփը դա պահանջի որպես ուկրաինական պատերազմին վերջ տալու իր ռազմավարության մաս, ես 100%-ով կաջակցեմ ավելի խիստ պատժամիջոցներին՝ հատկապես ռուսական նավթային ընկերություններին վերաբերող, եւ դա այնպիսի մակարդակով, որը Ռուսաստանին կբերի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել էր Բեսենտը։ 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստան-ԱՄՆ ռազմավարական փաստաթուղթը և Ռուսաստանից սպասվող վտանգները
հաջորդը
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը հաղթահարել են տարաձայնություններն ու պաշտոնապես ստորագրել հրադադարի փաստաթուղթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն