• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բայրամովը Ֆիդանի հետ հանդիպմանը կրկին բողոքել է հայկական «ռեւանշիզմից»

aliq 22:29 | 18.01.2025
aliq 22:29 | 18.01.2025

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը  Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը կրկին բողոքել է Հայաստանի Սահմանադրությունից եւ երկրում իբր առկա «ռեւանշիստական» տրամադրություններից։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլի մասին։

«Նշվել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների պահպանումը, իշխող եւ ընդդիմադիր ուժերի մոտ տիրող ռեւանշիզմի տրամադրությունները, ինչպես նաեւ այդ երկրի արագ սպառազինումը վնասակար են խաղաղ գործընթացի առաջխաղացման համար»,- ասվում է հաղորդագրության տեքստում։

Թուրքիայի արտգործնախարարը հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, ուշադրության կենտրոնում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանների սահմանազատման եւ հարաբերությունների կարգավորման հարցերը։ 

Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան հասկանում է Հայաստանի հետ հարաբերություններում առկա «Ադրբեջանի օրինական մտահոգությունները»։

Թուրքիայի արտգործնախարարը նաեւ կարևոր քայլ է անվանել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի մասին համաձայնագիրը։

Ընդգծենք, որ Ադրբեջանի արտգործնախարարության հաղրդագրության համաձայն՝ Ֆիդանն ու Բայրամովը հանդիպմանը կարեւորել են Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական համագործակցության մեջ առկա այնպիսի խոշոր էներգետիկ եւ տրանսպորտային եւ հաղորդակցական նախագծերը, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, Բաքու-Թբիլիսի-Էրզրումը, Բաքու-Թբիլիսի-Կարսը եւ Հարավային գազային միջանցքը:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայ-ամերիկյան հարաբերությունները որևէ այլ պետության դեմ չեն. Արսեն Խառատյան
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել այսօր ազատվող պատանդների ցուցակը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն