• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքուն պետք է հետաքննի Ռուբեն Վարդանյանի իրավունքների խախտումների մասին հայցերը․ Amnesty International

aliq 13:31 | 19.01.2025
aliq 13:31 | 19.01.2025
Ruben Vardanyan

Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հանդեպ արդար դատավարության իրավունքը եւ հետաքննեն նրա իրավունքների խախտումների մասին հայցերը։ Այդ մասին հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը։ 

«Ռուբեն Վարդանյանը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել մարդու իրավունքների խախտումների մասին, որոնք ներառում են վատ վերաբերմունք կալանավայրում, գործի կեղծ նյութերը ստորագրելու համար հարկադրանքի կիրառում եւ իր պաշտպանությանը նախապատրաստելու հնարավորությունից զրկում: Իշխանությունները պետք է անհապաղ, մանրակրկիտ, անկախ, անաչառ եւ արդյունավետ հետաքննեն այս ծանր մեղադրանքները եւ պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր պատասխանատու են այս ամենի համար»,- ասել է  Ստրութերսը, որի խոսքերը մեջբերում է իրավապաշտպան կառույցի կայքէջը:

Նրա խոսքերով՝ Բաքուն պետք է համապատասխան ժամանակ եւ հնարավորություն տրամադրի Ռուբեն Վարդանյանին իր փաստաբանների հետ լիարժեք շփման եւ պաշտպանությունը նախապատրաստելու համար:

«Միջազգային հանրությունը պետք է ուշադրությամբ հետեւի այս աղմկահարույց գործին՝ Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքն ու արդարադատությունն ապահովելու համար»,- նշել է Amnesty International կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրենը։ 

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերից հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից եւ տեղափոխվել էր Արցախ։ Նույն տարվա նոյեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով նշանակվել էր պետնախարարի պաշտոնում եւ ղեկավարել մինչեւ 2023-ի փետրվարը։

Վարդանյանին ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել էին 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հակարի կամրջի մոտ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է փոխանցել այսօր ազատվող պատանդների ցուցակը
հաջորդը
Սիրելի Հրանտ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն