• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի կառավարության երեք նախարար է հրաժարական տվել ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի պատճառով

aliq 11:09 | 20.01.2025
aliq 11:09 | 20.01.2025

Իսրայելի երեք նախարար հրաժարական են տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատման վերաբերյալ համաձայնագրի դեմ բողոքի։ 

Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը իր հրաժարականի մասին հայտարարել էր համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։ Այդ մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության հայտարարությունը, որի առաջնորդն է նա։ 

Բեն-Գվիրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է «գաղափարական բոլոր կարմիր գծերը հատելու համար»։ Նախարարը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը անվանել է «ահաբեկչության լիակատար հաղթանակ»։ 

Բացի Բեն-Գվիրից՝ հրաժարական են ներկայացրել նաեւ նրա կուսակիցներ, Ժառանգության նախարար Ամիհայ Էլիահուն եւ Նեգեւի, Գալիլեայի եւ ազգային դիմակայության հարցերով նախարար Իցհակ Վասերլաուֆը։ 

«Օցմա Յեհուդիտ»-ը նույնպես հայտարարել է իշխող կոալիցիայից դուրս գալու մասին։ Միեւնույն ժամանակ նշվում է, որ այն պատրաստ է վերադառնալու Նեթանյահուի գլխավորած կոալիցիոն կառավարություն, եթե ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունները վերսկսվեն եւ շարունակվեն մինչեւ լիակատար հաղթանակը։

ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննադատել է նաեւ կառավարության մեկ այլ անդամ՝ ֆինանսների նախարար եւ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչը։ 

Վարչապետ Նեթանյահուն հանդիպումներ է ունեցել երկու նախարարների հետ։ Դրանից հետո միայն Սմոտրիչն է խոստացել չհեռանալ կառավարությունից։

«Օցմա Յեհուդիտի» դուրս գալը չի ​​հանգեցնի կառավարական ճգնաժամի եւ արտահերթ ընտրությունների։ Սակայն այդպիսի հնարավորությունը կպահպանվի, քանի որ Սմոտրիչը սպառնացել է, որ դուրս կգա կոալիցիայից, եթե կառավարությունը որոշի ռազմական գործողությունները վերսկսելու փոխարեն հրադադարի առաջին փուլից անցնել երկրորդ փուլ: 

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի մասին հայտնի դարձավ հունվարի 15-ին։ Այն հաջողվել էր ձեռք բերել ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդության շնորհիվ։ Առաջին փուլը, որը ներառում է հրադադարի ռեժիմի հաստատում 42 օրով եւ պատանդների փոխանակում իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ, պետք է սկսվեր նախօրեին՝ տեղական ժամանակով 08:30-ին: Սակայն Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց հրադադարի մեկնարկի հետաձգման մասին՝ պնդելով, որ ՀԱՄԱՍ-ից չի ստացել  ազատ արձակվող պատադների ցուցակը։ Պաղեստինյան շարժումը ցուցակի ուշացումը բացատրել էր տեխնիկական պատճառներով։

Ցուցակը հանձնվեց ժամը 11-ի սահմաններում, իսկ Իսրայելը զինադադարի մեկնարկը սահմանեց 11:15-ին: Ժամեր անց հայտնի դարձավ երեք իսրայելցու ազատ արձակման մասին, որոնք պատանդ էին տարվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արցախի վերջին ժամերը, վերջին շաբաթները, վերջին ամիսները
հաջորդը
Էրդողանն Ալիեւին առաջարկում է «մտնել Սիրիա»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն