• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քաղհասարակության կազմակերպությունները ողջունում են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը

aliq 17:30 | 20.01.2025
aliq 17:30 | 20.01.2025

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ողջունում են հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ստորագրած ՀՀ — ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։

Քաղհասարակության կազմակերպությունների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։

Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝ նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ եւ արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես կնպաստի Հայաստանի զարգացմանը, ինքնիշխանությանը եւ անվտանգությանը։

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել այս գործընկերության հնարավորություններից՝ բազմապատկելով ժողովրդավարության ամրապնդման ջանքերը եւ ապահովելով ներառականություն, թափանցիկություն եւ մասնակցայնություն։

Մնալով անշեղ եւ հանձնառու գործընկեր այս գործընթացում՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը համագործակցելու Հայաստանի կառավարության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ այլ գործընկեր կառույցների հետ՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության նպատակներն իրագործելու համար»։

Ստորագրյալ կազմակերպություններ

Գործընկերություն հանուն բաց հասարակության հարթակ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրազեկ քաղաքացիների միավորում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամ

Հանրային լրագրության ակումբ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանն ու Վրաստանը՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրները, ԱՄՆ-ի կարիքն ունեն․ Զուրաբիշվիլի
հաջորդը
Կոբախիձեն խոստանում է պայքարել «լիբերալ ֆաշիզմի» դեմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն