• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ԱՄՆ Սենտաը հաստատել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնի համար

aliq 11:55 | 21.01.2025
aliq 11:55 | 21.01.2025
Սենատոր Մարկո Ռուբիո

Միացյալ Նահանգների Սենատը միաձայն հաստատել է 53-ամյա հանրապետական ​​Մարկո Ռուբիոյի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։ 

Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել է 99 սենատոր, այդ թվում եւ ինքը։ Նա այդ պաշտոնում առաջադրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից եւ դարձել 47-րդ նախագահի կաբինետի առաջին հաստատված անդամը։ 

Նոր պետքարտուղարը սերում է կուբացի ներգաղթյալների ընտանիքից եւ պահպանողական ​​«Թեյախմության շարժման» առաջնորդներից է։ 

Իր թեկնածության հաստատման լսումների ժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ դաշնակիցները պետք է ավելի շատ նպաստեն հավաքական պաշտպանությանը:

Նա Հյուսիսատլանտյան դաշինքը կարեւոր է համարել Վաշինգտոնի համար, սակայն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները «պետք է ունենա ոչ միայն պաշտպանական դաշնակիցներ, այլեւ ունակ դաշնակիցներ»:

21-րդ դարում ԱՄՆ-ի բարգավաճման գլխավոր սպառնալիք Ռուբիոն նշել է Չինաստանին։ Մեկնաբանելով ուկրաինական պատերազմը՝ Ռուբիոն ասել է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան պետք է զիջումների գնան խաղաղության հասնելու համար։ 

«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Ես կարծում եմ, որ դա պետք է լինի Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունը, մենք ցանկանում ենք, որ այն ավարտվի։ Դա հեշտ չի լինի եւ կպահանջի համարձակ դիվանագիտություն»,-աել է Ռուբիոն, որի խոսքերը մեջբերում է «Voice of America»-ն:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուտինը պետք է ավարտի պատերազմը Ուկրաինայում, այլապես կկործանի Ռուսաստանը․ Թրամփ
հաջորդը
Ինչ հրամանագրեր է ստորագրել Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն