• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իսրայելի բանակի ԳՇ պետը հրաժարական է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ ունեցած ձախողման պատճառով

aliq 20:03 | 21.01.2025
aliq 20:03 | 21.01.2025
Իսրայելի պաշտպանության բանակի գկխավոր շտաբի պետ Հերզի Հալեւի
Լուսանկարը՝ Իսրայելի պաշտպանության բանակի կայքէջից

Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Հերզի Հալեւին հայտարարել է, որ հրաժարական կտա 2025 թվականի մարտի 6-ին։ 

Հալեւին իր հայտարարության մեջ ընդգծում է, որ հեռանում է բանակից՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետեւանքով Իսրայելի պաշտպանության բանակի ձախողման պատասխանատվությունն ընդունելուց հետո, եւ այն ժամանակ, երբ իսրայելական բանակը «զգալի առաջընթաց է գրանցել եւ գտնվում է պատանդների ազատման համաձայնագրի իրականացման գործընթացում»:

Գեներալը նշել է, որ մինչեւ հրաժարականը նախատեսում է ավարտել հոկտեմբերի 7-ին հարձակման հետաքննությունը եւ ուժեղացնել բանակի անվտանգությունը, իսկ հետո հրամանատարությունը հանձնել իր իրավահաջորդին:

Որոշման մասին նա տեղեկացրել է պաշտպանության նախարար Իսրայել Կացին եւ վարչապետ Բենիամին Նեթանյահուին։

Իսրայել Կացին ուղղված նամակում, որը մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները, Հալեւին նշել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան իր հրամանատարության տակ գտնվող Իսրայելի պաշտպանության բանակը «ձախողել է քաղաքացիներին պաշտպանելու իր առաքելությունը»:

«Իսրայել պետությունը ծանր եւ ցավալի գին է վճարել՝ կորցրած կյանքերով, պատանդ վերցված եւ ֆիզիկապես ու հոգեպես վիրավորված մարդկանցով: [․․․] Այս սարսափելի ձախողման համար իմ պատասխանատվությունը ուղեկցում է ինձ ամեն օր, ամեն ժամ եւ կմնա ինձ հետ ամբողջ կյանքում»,- ասվում է նամակում։ 

Նրա խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «աննախադեպ եւ ծավալուն հետաքննության գործընթաց» է իրականացրել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որն իր վերջին փուլում է եւ արդեն կարեւոր դասեր է տվել։ 

Հելեւիից հետո Իսրայելի պաշտպանության հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յարոն Ֆինքելմանը նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին։ Պատճառը կրկին հոկտեմբերի 7-ի պատասխանատվությունն է։ Նա հավելել է, որ այդ օրը  չի կատարել Արեւմտյան Նեգեւը եւ նրա բնակիչներին պաշտպանելու իր պարտականությունը։

Պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր երախտագիտությունն է հայտնել Հելեւիին եւ շնորհակալություն հայտնել Իսրայելի պաշտպանության բանակում ծառայության տարիների ընթացքում ունեցած ավանդի համար։ Վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Նեթանյահուն նույնպես շնորհակալություն է հայտնել Հելեւիին եւ համաձայնել է հանդիպել նրա հետ «մոտ օրերս»։

 

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մխիթարյան, ազգային հավաքական, «Հրազդան» մարզադաշտ, հայկական ֆուտբոլ
հաջորդը
«Երիտասարդներն ընդդեմ տրանսպորտի թանկացման» շարժումը խոստանում է բոյկոտել ուղեվարձերի թանկացումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն