• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Երիտասարդներն ընդդեմ տրանսպորտի թանկացման» շարժումը խոստանում է բոյկոտել ուղեվարձերի թանկացումը

aliq 20:12 | 21.01.2025
aliq 20:12 | 21.01.2025

Armenian Progressive Youth եւ Alternative Youth Center կազմակերպությունների նախաձեռնած «Երիտասարդներն ընդդեմ տրանսպորտի թանկացման» շարժումը խոստանում է հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը չչեղարկելու դեպքում փետրվարի 1-ից բոյկոտ սկսել։ 

Ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․ 

«Երեւանում հանրային տրանսպորտը չի՛ թանկանալու, որովհետեւ երիտասարդներս դա թույլ չենք տալու։

Մենք՝ երիտասարդներս, չենք հանդուրժելու ս․թ․ փետրվարի 1-ից սպասվող Երեւանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, չենք վճարելու բaարձրացված ուղեվարձը եւ մերժելու ենք ուսանողներին առաջարկվող 15%-անոց, սակայն իրականում զավեշտալի, զեղչը։

Այս որոշմամբ երիտասարդների վրա դրվում է անարդար ֆինանսական բեռ․ մեզնից շատերը միաժամանակ սովորում եւ աշխատում են, որպեսզի վճարեն արդեն իսկ թանկ ու անմատչելի կրթության, բնակարանի կամ առողջապահության համար։

  • Մեզնից շատերը չեն աշխատում, որովհետեւ չեն կարողանում արժանապատիվ աշխատանք գտնել։
  • Մյուսներս չենք սովորում, քանի որ բարձրագույն կրթությունը մեր երկրում թանկ է եւ անհասանելի։
  • Մեր մի մասը տեղահանվել է Արցախից ու դեռ չի հասցրել ոտքի կանգնել։
  • Շատերս էլ ստիպված ենք կրթություն ստանալու փոխարեն աշխատել առանց պայմանագրի ու ծայրահեղ վատ պայմաններով՝ մեր ընտանիքների սոցիալական բեռը թեթեւացնելու եւ սեփական հիմնական կարիքները հոգալու համար։

Այս նոր բեռի ավելացմամբ ստիպված ենք լինելու ընտրություն կատարել մեր հիմնական պահանջների՝ սննդի, կրթության, առողջապահության, բնակարանի վարձի եւ տրանսպորտի միջեւ:

Հանրային տրանսպորտը երիտասարդների համար դպրոց, բուհ եւ աշխատանքի հասնելու հիմնական միջոցն է։ Ուղեվարձի այս անհիմն բարձրացումը կսահմանափակի մեր տեղաշարժի հնարավորությունները։ Հանրային տրանսպորտը շքեղություն չէ, այլ հանրային ծառայություն, որ պետք է հասանելի լինի հասարակության բոլոր խմբերին։

Մեր պահանջն է անհապաղ չեղարկել հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը։

Եթե մինչեւ ս․թ․ փետրվարի 1-ը թանկացման որոշումը չչեղարկվի, երիտասարդներս՝

  • բոյկոտելու ենք բարձրացված ուղեվարձը, համընդհանուր բողոքի միջոցով մերժելով այս անարդար որոշումը,
  • բարձրացնելու ենք մեր ձայնը բոլոր հնարավոր հարթակներում՝ արշավների, ստորագրահավաքների եւ խաղաղ անհնազանդության միջոցով,
  • համախմբելու ենք մեր համայնքը, կոչ անելով բոլորին միանալ մեր բողոքին՝ հանուն մատչելի եւ հասանելի հանրային տրանսպորտի։

Միացե՛ք մեզ եւ տարածեք այս տեղեկատվությունը։ Միասին մենք տեղ կհասցնենք մեր ձայնը եւ կտապալենք այս անարդար որոշումը»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Իսրայելի բանակի ԳՇ պետը հրաժարական է ներկայացրել ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ ունեցած ձախողման պատճառով
հաջորդը
Թրամփը սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե ՌԴ-ն հրաժարվի Ուկրաինայի շուրջ բանակցություններից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն