• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բաքվի եւ Թեհրանի համագործակցությունը կարող է ռազմավարական գործընկերության վերածվել․ Փեզեշքիան

aliq 13:35 | 22.01.2025
aliq 13:35 | 22.01.2025

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախօրեին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւին եւ հանդիպման ժամանակ ընդգծել երկու հարեւան պետությունների միջեւ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Հանդիպման մանրամասները հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարեւան եւ մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ  փոխգործակցությունը իր օրակարգում դիտարկում է որպես սկզբունքային քաղաքականություն, եւ այս առումով Ադրբեջանի հետ հարաբերությունները մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Մենք ձգտում ենք ընդարձակելու հարաբերությունները բոլոր ոլորտներում»,- հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահը։

Մատնանշելով Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ ներկայում իրականացվող համատեղ ծրագրերը՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրների միջեւ այսպիսի համագործակցությունը Բաքվին եւ Թեհրանին «կվերածեն ռազմավարական գործընկերների»։

Մուստաֆաեւն էլ իր հերթին հայտարարել է, որ անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ջանք չի խնայել Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու համար։

«Մենք նաեւ բարձր ենք գնահատում Իրանի ազդեցիկ դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում եւ կարծում ենք, որ մեր տարածաշրջանի խնդիրների լուծումը հնարավոր կլինի միայն այս տարածաշրջանի երկրների շնորհիվ։ Արտատարածաշրջանային երկրների ներկայությունն այս հարցում մեզ չի օգնի»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետը։

Մուստաֆաեւը նաեւ ընդգծել է, որ իր գլխավորած բարձրաստիճան տնտեսական պատվիրակությունը Թեհրան կատարած այցի ընթացքում ձգտում է ճանապարհային քարտեզ գծելու Իրանի հետ տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների հետագա ընդլայնման համար։

«Մենք ցանկանում ենք ռազմավարական համագործակցություն հաստատել երկու երկրների միջեւ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերին․ Շոլց
հաջորդը
Սիրիայի նոր իշխանությունները խզել են Մոսկվայի հետ Տարտուսի ռազմաբազայի վերաբերյալ պայմանագիրը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն