• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը նոր պատժամիջոցներ է խոստանում, եթե ՌԴ-ն չգնա Կիեւի հետ խաղաղության բանակցությունների

aliq 12:23 | 23.01.2025
aliq 12:23 | 23.01.2025
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է բարձր մաքսատուրքեր եւ պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին եւ մյուս երկրներին, եթե հրաժարվի Ուկրաինայի հետ մոտ ժամանակներում խաղաղության համաձայնագիր կնքելուց։ Այդ մասին Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նոր նախագահը։

Հրապարակած գրառման մեջ Թրամփը նշում է, որ «չի ցանկանում վնասել Ռուսաստանին»։ 

«Ես սիրում եմ ռուս ժողովրդին եւ միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել [Ռուսաստանի] նախագահ [Վլադիմիր] Պուտինի հետ՝ չնայած արմատական ​​ձախերի կողմից Ռուսաստանի մասին հորինված առեղծվածներին»,- գրել է ԱՄՆ նախագահը։ Նա նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանը «օգնել է» Միացյալ Նահանգներին «հաղթանակ տանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ այդ գործընթացում կորցնելով մոտ 60 միլիոն կյանք»։

Կրկին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ Թրամփը նշում է, որ միջնորդությամբ պատրաստվում է «շատ մեծ ծառայություն մատուցել» նախագահ Պուտինին եւ Ռուսաստանին, որի «տնտեսությունը փլուզվում է»։

«Եթե ​​մենք «գործարքի» չգնանք, եւ [դա չանենք] շատ շուտով, ես այլ ելք չեմ ունենա, քան բարձր մաքսատուրքեր, հարկեր եւ պատժամիջոցներ սահմանել այն ամենի վրա, ինչ Ռուսաստանը վաճառում է ԱՄՆ-ին եւ մասնակից մյուս բոլոր երկրներին։ Եկեք ավարտենք այս պատերազմը, որը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի: Մենք կարող ենք դա անել հեշտ կամ դժվար ճանապարհով, սակայն հեշտ ճանապարհը միշտ ավելի լավն է: «Գործարք կնքելու» ժամանակն է։ Այլեւս կյանքեր չպետք է կորսվեն»,-գրել է Թրամփը։ 

Նախընտրական քարոզարշավի շրջանակում հնչեցրած ելույթների ժամանակ Թրամփը հաճախ էր խոստանում Ուկրաինայում ընթացող պատերազմը դադարեցնել «24 ժամվա ընթացքում»։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի ժամ անց պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Պուտինը կկործանի Ռուսաստանը, եթե հրաժարվի խաղաղության բանակցություններից։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսական լրտեսական նավը նկատվել է Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերում
հաջորդը
Հինգ հայեր, որոնց պահանջել է Բաքուն. Ռուբեն Վարդանյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Կամո Վարդանյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն