• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Լոս Անջելեսում նոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է ավելի քան 30 հազար մարդ

aliq 15:07 | 23.01.2025
aliq 15:07 | 23.01.2025
Հրդեհ Լոս Անջելեսում

Նոր հրդեհ է բռնկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում եւ մի քանի ժամում ընդգրկել է 38 քառակուսի կիլոմետր տարածք։ Հայտնում է Reuters-ը։

Հրդեհը, որն անվանվել է «Հյուզ», սկսվել է հունվարի 22-ի առավոտյան՝ տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, Կաստայիկ լճի շրջանում, որը Լոս Անջելեսից 80 կիլոմետր հյուսիս է։

CNN-ի տվյալներով՝ տարածքը, որտեղ բռնկվել է հրդեհը, հիմնականում ծածկված է թփուտներով եւ արոտավայրերով, որոշ հատվածներում էլ՝ անտառներով։

Ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նոր հրդեհի ընդգրկվածությունը  կրկնապատկվել է, որը համեմատելի է Լոս Անջելեսում վերջերս բռնկված երկու ավերիչ հրդեհներից մեկի՝ «Իթոնի» հրհեհի 66 տոկոսի հետ:

Իշխանություններն արդեն նախազգուշացրել են Կաստայիկ լճի շրջանի բնակիչներին, որ հրդեհը կարող է սպառնալ նրանց կյանքին: Լոս Անջելեսի շրջանային շերիֆ Ռոբերտ Լունան հայտարարել է, որ մոտ 31,000 մարդու տարհանման հրահանգ է տրվել, իսկ 23,000-ին նախազգուշացվել է հնարավոր տարհանման մասին: Շերիֆի խոսքերով՝ տարհանվել են նաեւ Կաստայիկ լճի շրջանում տեղակայված բանտի կալանավորները։

Լոս Անջելեսի շրջանի հրշեջային ծառայության ղեկավար Էնթոնի Մարոնեն հայտարարել է, որ «Հյուզ» հրդեհի տեղայնացման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է մոտ 4 000 հրշեջ։ Մարոնեի խոսքով՝ հրդեհը դեռեւս ոչ մի շինություն չի վնասել։

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի շրջանում տարերային հրդեհները բռնկվել էին հունվարի 7-ին՝ չոր եղանակի պայմաններում: Այդ ժամանակ բռնկված հրդեհները հաջողվել էր տեղայնացնել միայն օրեր անց։ Զոհվել էր 28, եւ տարհանվել՝ 180 հազար մարդ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ռիսկ չի տեսնում
հաջորդը
ԱՄՆ նոր պետքարտուղարը պետական առաջին այցը կկատարի Պանամա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն