• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Արմեն Գրիգորյանը մտահոգիչ է համարում Բաքվից հնչող հայտարարությունները

aliq 15:23 | 23.01.2025
aliq 15:23 | 23.01.2025
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ մտահոգիչ է համարում Բաքվից Հայաստանի հասցեին հնչող հայտարարությունները։

«Այլ երկրներից ինտենսիվ թռիչքներ ենք տեսնում, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու։ Բայց ես ուզում եմ նաեւ նշել, որ մենք վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել ենք, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծենք տարածաշրջանում․ ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը, հուսով ենք, շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը, կարծում ենք, կարեւոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմական բարեփոխումները։ Դրանք որոշակի կայունության գործոններ են, եւ մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,- հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

Չնայած Գրիգորյանի հայտնած մտահոգությանը՝ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը այսօր հրապարակված զեկույցում նշում էր, որ ներկա պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չի գնահատում։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հունվարի 8-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել, որ Հայաստանն «ըստ էության ֆաշիստական ​​պետություն է» եւ սպառնալիքի աղբյուր տարածաշրջանի համար։

«Կա՛մ այն [ֆաշիզմը] կվերացնի Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Այլ ելք չունենք»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ նոր պետքարտուղարը պետական առաջին այցը կկատարի Պանամա
հաջորդը
Պուտինն ու Փաշինյանը չեն քննարկել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցության սառեցման հարցը․ Պեսկով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն