• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Հայաստանը ցանկանում է Եվրամիությանը մոտ լինել, որովհետեւ ժողովրդավարություն է․ Փաշինյան

aliq 18:12 | 23.01.2025
aliq 18:12 | 23.01.2025

Հայաստանը ցանկանում է Եվրամիությանը մոտ լինել, որովհետեւ ժողովրդավարություն է։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանը՝ պատասխանելով հարցին, թե հունվարի 9-ին ԵՄ-ին անդամակցելու մասին ՀՀ Կառավարության  օրինագծի ընդունումը ինչ նշանակություն ունի Երեւանի համար։

Փաշինյանը հիշեցրել է, որ օրինագիծը ներկայացրել էր քաղհասարակությունը, իսկ Կառավարությունը միայն հավանություն է տվել դրան։ Հավանական համարելով, որ այն կընդունվի նաեւ Ազգային ժողովի կողմից՝ վարչապետը նշել է․ «Սա իրավաբանորեն կնշանակի, որ մենք սկսում ենք Եվրամիությանն էլ ավելի մոտենալու գործընթացը»։

«Ինչո՞ւ ենք մենք ցանկանում Եվրամիությանը մոտ լինել։ Որովհետեւ մենք ժողովրդավարություն ենք, եւ երբ մեկը հանդիսանում է ժողովրդավարություն, նա ցանկանում է ժողովրդավարությանը լինել մոտ կամ գտնվել այդ հոսանքի մեջ։ Հակառակը կլիներ անտրամաբանական։ Հիմա մենք շատ սերտ համագործակցում ենք ԵՄ-ի հետ, եւ եթե անկեղծ լինեմ, վերջին տարիներին ահռելի փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել մեր հարաբերություններում։ Օրինակ՝ մենք սկսել ենք վիզաների ազատականացման մասին բանակցությունները, ինչը մեր օրակարգում եղել է երկար տարիներ, բայց մենք չենք կարողացել նույնիսկ բանակցություններ սկսել։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հնարավորինս շուտ այն ավարտել եւ ստորագրել»,- ասել է Հայաստանի Կառավարության ղեկավարը։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը ներառված է Խաղաղության եվրոպական հիմնադրամում, եւ որ երկրում են Եվրոպական քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները։ «Մենք այժմ գտնվում ենք ԵՄ-ի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլում»,- հավելել է Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է տնտեսական կապերին, իհարկե, մենք ցանկանում ենք ԵՄ-ին մոտ լինել նաեւ տնտեսական առումով։ Բայց մյուս կողմից՝ մենք ուզում ենք տնտեսապես մոտ լինել նաեւ մեր տարածաշրջանային երկրների հետ։ Որովհետեւ, դժբախտաբար, մեր անկախության հենց սկզբից գտնվել ենք տնտեսական մեկուսացման մեջ, որովհետեւ մեր սահմանները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ փակ էին եւ շարունակում են փակ մնալ»,- ասել է հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարըԼ

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Ֆիցոյի՝ Սլովակիայում գործում են այնպիսի ուժեր, որոնք նախկինում մասնակցել են Վրաստանի եւ Ուկրաինայի հեղափոխություններին
հաջորդը
«Հայոց յոթ (մահացո՞ւ) մեղք». Հակոբ Մովսես

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն