• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Երեւանում կայացել է ՀՀ եւ Ղրղզստանի ԱԳ նախարարների հանդիպումը

aliq 10:18 | 24.01.2025
aliq 10:18 | 24.01.2025

Ղրղզստանի արտգործնախարար Ժեենբեկ Կուլուբաեւը աշխատանքային այցով ժամանել էր Երեւան եւ հադիպում ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ 

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ` Կուլուբաեւի այցի շրջանակում ստորագրվել են «Հայաստանի արտաքին գործերի նախարարության եւ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության միջեւ 2025-2026 թվականների համագործակցության ծրագիրը» եւ «Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի եւ Ղրղզստանի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայի միջեւ համագործակցության մասին համաձայնագիրը»։ 

«Մեր երկրներն ունեն շատ ընդհանրություններ. իրավիճակները նման են, հնարավորությունները նման են, այսօրվա միտումներին եւ աշխարհաքաղաքական գործընթացներին բնորոշ վտանգներն ու ռիսկերը եւս շատ բարդ են: Մենք միասին նույն տնտեսական ինտեգրացիոն միավորման մաս ենք կազմում, այնպես որ շատ տրամաբանական է, որ մենք պետք է հաճախակի հանդիպենք»,- ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը եւ հավելել, որ այս այցը կարելի է «պատմական» որակել: 

Ղրղզական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում համագործակցության ակտիվացմանը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Ղրղզստանում։ 

«Ղրղզստանի եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը ինտեգրացիոն ասոցիացիաների, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ ներառյալ փոխադարձ աջակցությունը երկու երկրների թեկնածությունների առաջմղման հարցերում»,- ասվում է Ղրղզստանի արտգործնախարարության հայտարարության տեքստում։

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ տնտեսական համագործակցության շրջանակում էական դեր կարող են խաղալ նոր լոգիստիկ ծրագրերը։ Նախարարի խոսքերով՝ ինչպես ամբողջ աշխարհը, ինչպես Ղրղզստանը, այնպես էլ Հայաստանն է ջանքեր գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու։ 

«Այս առումով շատ կարեւոր, ուշագրավ եւ հետաքրքիր է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս»,- հայտարարել է Միրզոյանը: 

ՀՀ ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ ղրղըզ գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային հարցերը, վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հարցը
հաջորդը
ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը կդադարի, եթե նավթի գները նվազեն․ Թրամփ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն