• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

ՀԱՊԿ-ը ՀՀ-ի անվտանգության, իսկ ԵԱՏՄ-ն՝ տնտեսական բարեկեցության հիմնաքարերն են․ ՌԴ ԱԳՆ

aliq 21:06 | 24.01.2025
aliq 21:06 | 24.01.2025
Russia MFA
Լուսանկարը՝ Վիտալի Բելոուսովի

Ռուս-հայկական հարաբերությունները բարդ ժամանակաշրջան են ապրում Արեւմուտքի գործողությունների պատճառով, որը մեծացնում է Երեւանի վրա գործադրվող ճնշումը եւ հրահրում Մոսկվայի հետ կապերի քայքայման։ Այդ մասին ասվում է լրատվամիջոցների հարցերին ուղղված Ռուսաստանի արտգործնախարարության  պատասխանում։

«Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Սա շատ առումներով հետեւանք է Արեւմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդելու ավանդական կապերը Ռուսաստանի հետ եւ պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Ցավոք, հանրապետությունում հաճախ դրական են արձագանքել Հայաստանի համար Ռուսաստանին իրենցով փոխարինելու ԱՄՆ-ի եւ Եվրամիության ոչնչով չհիմնավորված խոստումներին։  Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ տնտեսական բարեկեցության բանալին»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ։

Դրանում նաեւ նշվում է, որ Մոսկվան բազմիցս է հայտնել հայկական կողմին, որ ո;չ Վաշինգտոնը, ո;չ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի եւ շահերի մասին։  

«Երեւանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին»,- նշում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ հավելելով, որ Մոսկվան միշտ արժեւորել է եւ շարունակում է գնահատել Երեւանի հետ եղբայրական հարաբերությունները։

«Մենք հանրապետությունը համարում ենք մեր բնական ռազմավարական գործընկերներից եւ դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք երկկողմ մակարդակով եւ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում ձեւավորված առեւտրատնտեսական եւ ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ կնքված համաձայնագրերի ամբողջ շրջանակին»,- նշում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հիշեցնենք, որ մի կողմից՝ Հայաստան-Ռուսաստան, մյուս կողմից՝ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները լարվեցին հատկապես 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ից հետո, երբ ադրբեջանական բանակը մի քանի ուղղություններով լայանածավալ հարձակում սկսեց Հայաստանի դեմ եւ որոշ շրջաններ օկուպացրեց։ Չնայած Երեւանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել Հայաստանի դեմ հարձակումը եւ չի արձանագրել օկուպացիայի փաստը։ Փոխարենը դաշինքը առաջարկել է դիտորդներ տեղակայել սահմանին, որը Երեւանը մերժել է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա փետրվարին հայտարարեց, որ Երեւանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Արդեն սեպտեմբերին վարչապետը հայտարարեց, որ կառույցը Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության եւ պետականության համար սպառնալիքներ է ստեղծում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եվրոպական ինտեգրման հարցերով ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին միանալու օրինագծին
հաջորդը
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ․ Պուտին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն