• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Արմեն Տիգրանյանի ժամանակավոր տուն-թանգարանը Գյումրիում

Աննման Մինասյան 14:48 | 27.01.2025
Աննման Մինասյան 14:48 | 27.01.2025
Արմեն Տիգրանյան

Հայկական ազգային օպերայի հիմնադիր, կոմպոզիտոր, խմբավար, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանյանի անձնական իրերը՝ գրքերն իրենց պահոցներով, կահույքը, հագուստը, նոտագրումների եւ պաստառների հետ Գյումրու «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» մի հատվածը վերածել էին արվեստագետի տուն-թանգարանի:Տիգրանյան

Ցուցանմուշների մեծ մասը, որ տարիներով դրված էր արգելոց-թանգարանի պահոցներում, բերվել է երգահանի՝ Թիֆլիսի տնից: Աոաջին լիարժեք ռեալիստական, ազգային օպերայի՝ «Անուշի» հեղինակի անձնական, ինչպես նաեւ գործունեությանը վերաբերող իրերը պահոցներից դուրս բերելու եւ հանրության սեփականությունը դարձնելու նպատակով Կումայրի արգելոց-թանգարանը երգահանի 145-ամյակի առթիվ դրանք ռեստավրացրել, ցուցադրական տեսքի է բերել:

Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ցուցադրությունը բացառիկ է համարում թե՛ ցուցադրվող նյութի, թե՛ «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան»-ի անսպառ հնարավորությունների բացահայտման տեսանկյունից։ Ըստ Թովմասյանի՝ լայնածավալ գիտական եւ ռեստավրացիոն աշխատանքների շնորհիվ շուրջ հինգ տասնյակ նմուշներ ոչ ցուցադրական տեսքից ցուցադրման ենթակա են դարձել վերջին հինգ տարիների ընթացքում: «Ցուցադրության շնորհիվ ներկայացվում է ո՛չ միայն Արմեն Տիգրանյան արվեստագետը, այլեւ Գյումրին՝ որպես առաջին օպերային քաղաք եւ դասական երաժշտության օրրան»:Տիգրանյան

«Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան»-ի տնօրեն Ինգա Ավագյանն ասում է՝ Արմեն Տիգրանյանի հարուստ ժառանգությունը առանձին տուն-թանգարանում ցուցադրելու որոշում եղել է նախկինում, բայց չեղարկվել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով: Թեեւ տարբեր թանգարաններում Տիգրանյանի հարուստ ժառանգությունը ցուցադրվել է, բայց առանձին տուն-թանգարան երբեք չի եղել: Հնագետը վստահեցնում է, որ ֆոնդերում Տիգրանյանին եւ նրա ընտանիքին վերաբերող հազարավոր ցուցանմուշներ կան պահված, որոնք լիովին բավարար են, որ Ալեքսանդրապոլի մշակույթը մեկտեղելով՝ մեկ առանձին թանգարանում մշտական ցուցադրվեն:

Իսկ մինչ այդ «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան»-ի՝ Արմեն Տիգրանյանի տուն-թանգարանի վերածված ժամանակավոր ցուցադրությունը գյումրեցիների եւ Գյումրի այցելած արվեստասերների համար բաց կլինի առաջիկա երկու ամիսների ընթացքում:

Տիգրանյան

Արմեն Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի)։ Նրա երաժշտական ճաշակի ձեւավորման վրա էապես ազդել է Շիրակի երաժշտարվեստի, հայկական ժողովրդական եւ գուսանական երաժշտության առանձնահատկությունների յուրացումը:
1894
թվականին Տիգրանյանը ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թվականին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի եւ երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական եւ ժողովրդական քառաձայն երգչախմբեր:
1908
թվականին Տիգրանյանը սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության:

1913 թվականից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–1921 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով:

1920–1930-ականներին Տիգրանյանը ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արեւելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» եւ այլն):

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, եւ պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում: Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական եւ հոգեւոր երաժշտության տարրերով: Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թվականին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950-ին՝ կոմպոզիտորի մահց հետո, Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնում:

Տիգրանյանը գրել է երաժշտություն նաեւ թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ` ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (ըստ Րաֆֆու) եւ այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» եւ Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները:

 

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եթե Կիեւը մինչեւ ամառ չբանակցի Մոսկվայի հետ, Ուկրաինայի գոյությունը սպառնալիքի տակ կհայտնվի ․ Բուդանով
հաջորդը
Ալիեւը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն