• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Եթե Կիեւը մինչեւ ամառ չբանակցի Մոսկվայի հետ, Ուկրաինայի գոյությունը սպառնալիքի տակ կհայտնվի ․ Բուդանով

aliq 14:04 | 27.01.2025
aliq 14:04 | 27.01.2025

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը Գերագույն ռադայի պատգամավորներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները պետք է վարվեն մինչեւ 2025 թվականի ամառ, այլապես երկրի գոյությունը կհայտնվի սպառնալիքի տակ։ Այդ մասին նա հայտարարել է Ռադայում փակ քննարկումների ժամանակ, հաղորդում է «Украинская правда»-ն՝ վկայակոչելով պատգամավորներից մեկին, որը ցանկացել է անանուն մնալ։

Պարբերականի զրուցակիցը պատմել է, որ Բուդանովը, պատասխանելով այն հարցին, թե բանակցությունների համար դեռ որքան ժամանակ կա, հայտարարել էր․ «Եթե ​​մինչեւ ամառ լուրջ բանակցություններ չլինեն, ապա Ուկրաինայի գոյության համար շատ վտանգավոր գործընթացներ կարող են սկսվել»։

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շահագրգռված է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցություններ սկսելու։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պատերազմին վերջ դնելու համար։ ԱՄՆ նոր նախագահը սպառնացել է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե Պուտինը չհամաձայնի բանակցություններին։

Կրեմլը հայտարարել է, որ «բաց» է բանակցությունների համար, բայց որպեսզի դա տեղի ունենա, Զելենսկին նախ պետք է չեղարկի Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների արգելքը: 

Զելենսկին հունվարի 25-ին հայտարարել էր, որ Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայում «անջատողականությունը դադարեցնելու» նպատակով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ըստ Լուկաշենկոյի՝ Փաշինյանը ԵՄ-ի հետ «սիրախաղով» կկործանի Հայաստանը
հաջորդը
Արմեն Տիգրանյանի ժամանակավոր տուն-թանգարանը Գյումրիում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • “They Hated Us and Wanted to Send Us...

  • «Նա կարծում էր, թե կփրկի երեխային, բայց կորցրեց...

  • Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • “She thought she would save the child, but...

  • ԵՊՀ-ն պարզաբանում է ներկայացրել

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

  • 3

    Իրական Հայաստան, իրական Լեհաստան. ինչո՞ւ է սահմանի պաշտպանությունն...

  • 4

    Տիգրանաշենը (Քյարքի) Հայաստանի մաս է եղել

  • 5

    Պանրխաշ. Գյումրվա ամենահամեղ ուտեստը

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն