• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի պաշտպանության նախարարի դեմ

aliq 17:26 | 28.01.2025
aliq 17:26 | 28.01.2025
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի դեմ՝ Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի հայտարարության հիման վրա։ 

Ումերովը կասկածվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի տելեգրամյան ալիքը։ Համապատասխան հոդվածը նախատեսում է ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։

Հաղորդվում է, որ նախարարը ապօրինաբար հրաժարվել է մեկ տարով երկարաձգելուց պաշտպանական գնումների գործակալության տնօրեն Մարինա Բեզրուկովայի պայմանագիրը, որին Ումերովը մեղադրել է բանակի մատակարարումների հետ կապված խնդիրներ ստեղծելու համար։ Նախարարը նաեւ աշխատանքից ազատել է դիտորդ խորհրդի երկու անդամների, որոնք քվեարկել են պայմանագրի երկարաձգման օգտին: 

Պաշտպանական գնումների գործակալություններում վերահսկիչ խորհուրդների ստեղծումը ՆԱՏՕ-ի հիմնական պահանջներից էր, որի նպատակը այդ կառույցները արտաքին ճնշումից պաշտպանելն էր: 

Ավելի վաղ Գերագույն դադայի պատգամավոր Անաստասիա Ռադինան Ումերովին կոչ էր արել հրաժարական տալ։ Նրա կարծիքով՝ ՊՆ ղեկավարը ոչնչացնում է ուկրաինացիների վստահությունը պաշտպանության գերատեսչության նկատմամբ։

Ումերովը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի սեպտեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինեց Ալեքսեյ Ռեզնիկովին, որի հրաժարականի պատճառներից մեկը, ինչպես նշում են ուկրաինական լրատվականները, կոռուպցիոն սկանդալներն էին՝ կապված բանակի պետական ​​գնումների հետ։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Լրագրող Թակեր Կարլսոնը հայտարարել է, որ Բայդենի վարչակազմը փորձել է սպանել Պուտինին
հաջորդը
Ալիեւը Երեւանից պահանջում է ՀՀ տարածքով անարգել անցում ապահովել դեպի Նախիջեւան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն