• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Պուտինը կրկին խոսում է Զելենսկու ոչ լեգիտիմ նախագահ լինելու մասին

aliq 10:29 | 29.01.2025
aliq 10:29 | 29.01.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն նրան չի համարում օրինական նախագահ, որը կարող է վերջնական խաղաղության համաձայնագիր ստորագրել։

«Բանակցել կարելի է ցանկացածի հետ, բայց իր ոչ լեգիտիմության պատճառով նա [Զելենսկին] իրավունք չունի որեւէ բան ստորագրելու։ Եթե ​​նա ցանկանա մասնակցել բանակցություններին, ես կնշանակեմ մարդկանց, որոնք կվարեն այդ բանակցությունները»,- ասել է Պուտինը Համառուսաստանյան պետական ​​հեռուստառադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցի ժամանակ։

Պուտինը նաև նշել է, որ մինչ բանակցությունների մեկնարկը պետք է չեղարկվի Զելենսկու հրամանագիրը, որով արգելվում է բանակցել ռուսական իշխանությունների հետ։ Նրա կարծիքով դա չի կարող անել ինքը՝ Ուկրաինայի նախագահը, քանի որ նա ոչ լեգիտիմ է, բայց դա կարող է անել Գերագույն ռադայի նախագահը։

Պուտինը եւս մեկ անգամ կարծիք է հայտնել, որ «արեւմտյան հովանավորները» ցանկանում են վերջ տալ պատերազմին, նրանք կարող են ճնշում գործադրել Ուկրաինայի վրա եւ «փակել իրավական խնդիրները»։

Ռուսաստանի նախագահը նաեւ հայտարարել է, որ 2022 թվականի գարնանը որոշում է կայացրել դուրս բերել ռուսական զորքերը Կիեւից «որոշ եվրոպացի առաջնորդների» խնդրանքով, որոնք նրան ասել են, որ Ուկրաինան չի կարող խաղաղության պայմանագիր կնքել «զենքի փողի տակ»: Սակայն, ըստ Պուտինի, Ռուսաստանը «խաբվեց», եւ արեւմտյան առաջնորդները «համոզեցին ուկրաինացիներին շարունակել պատերազմը» խաղաղության պայմանագիր կնքելու փոխարեն։

Զելենսկին Պուտինի հետ բանակցություններն արգելող հրամանագիր ստորագրել է 2022 թվականի հոկտեմբերին, Մոսկվան  հայտարարեց Ուկրաինայի չորս շրջանների բռնակցման մասին։

Հունվարի 26-ին Զելենսկին հայտարարեց, որ իր հրամանագիրը ենթադրում է բանակցությունների արգելք բոլորի համար՝ բացի իրենից։

«Ես Ուկրաինայի նախագահն եմ, ես այս կամ այն ​​բանակցությունների առաջնորդն եմ, իսկ մյուսներին արգելել եմ»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Վլադիմիր Զելենսկու նախագահական հնգամյա ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսին, եւ այդ ժամանակվանից ռուսական քարոզչությունն ու իշխանությունները առաջ են քաշում նրա «ոչ լեգիտիմության» թեզը։ Այնուամենայնիվ, Ուկրաինայում կոնսենսուս կա, որ քանի դեռ պատերազմը շարունակվում է, Զելենսկին մնում է պետության ղեկավարը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայոց բանակի օրը Եռաբլուրում (ֆոտոշարք)
հաջորդը
ԵՄ-ն բարձրացրել է ՌԴ-ից ու Բելառուսից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն