• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում ՌԴ դեսպանը

aliq 12:15 | 29.01.2025
aliq 12:15 | 29.01.2025
Ադրբեջանի ԱԳՆ

 Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն ռուսական մամուլում հրապարակված ապատեղեկատվությունների պատճառով։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։ 

Հաղորդագրության համաձայն` հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաեւ Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների եւ հաղորդումների հրապարակումը տարակուսանք է առաջացնում։ Սա, ըստ Բաքվի, հակասում է «Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանն ու ոգուն»։ 

Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նշվել է, որ հայտնի են 2024-ի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վթարի նախաքննության արդյունքները,  աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, իսկ Ռուսաստանին Բաքուն արդեն տեղեկացրել է իր ակնկալիքների մասին։ 

Նշենք, որ նախօրեին էլ Ռուսաստանի արտգործնախարարություն էր կանչվել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաեւը։ Նրա հետ հանդիպմանը Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն էր տարակուսանք արտահայտել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների, ինչպես նաեւ Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ։ 

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ ՌԴ դեսպանի հետ քննարկվել է նաեւ Մոսկվայի՝ նախօրեին ներկայացրած բողոքը, որի շրջանակում նշվել է, որ «Ռուսական տան» վերաբերյալ հաղորդումները Բաքվի պաշտոնական դիրքորոշումը չեն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԵՄ-ն բարձրացրել է ՌԴ-ից ու Բելառուսից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը
հաջորդը
Պուտինը ձգտում է շարունակելու պատերազմը․ Զելենսկին պատասխանում է ՌԴ նախագահին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն