• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են պահանջում

aliq 17:30 | 29.01.2025
aliq 17:30 | 29.01.2025

Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից փոխհատուցում են պահանջում։ Այդ մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը՝ ներկայացնելով այսօր Դամասկոս այցելած ռուսական պատվիրակության հետ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հանդիպման արդյունքները։ 

Նշենք, որ այսօր՝ հունվարի 29-ին, Ռուաստանի արտգործնախարարությունն էր հայտնել ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած միջգերատեսչական պատվիրակության Դամասկոս կատարած այցի մասին։ Սա ռուսական կողմի առաջին պետական այցն էր նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո։ 

«Ռուսական կողմը եւս մեկ անգամ հայտարարեց, որ աջակցում է Սիրիայում տեղի ունեցող դրական փոփոխություններին։ Երկխոսության ընթացքում ընդգծվել է սիրիացի ժողովրդի վստահության վերականգնման գործում Ռուսաստանի դերակատարման մասին, որոնք պետք է իրականացվեն այնպիսի հստակ միջոցներով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը եւ վերականգնումը»,- ասվում է սիրիական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ, որը մեջբերում է SANA գործակալությունը:

Բացի այդ՝ գործակալության փոխանցմամբ Սիրիայի նոր իշխանությունները բանակցությունների ընթացքում ռուսական կողմին հայտարարել են, որ «հարաբերությունների վերականգնումը պետք է հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը եւ ծառայի նրանց շահերին»։ 

Բանակցություններից հետո Միխայիլ Բոգդանովը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Սիրիայում ռուսական ռազմակայանների ապագայի հարցը լրացուցիչ խորհրդակցություններ է պահանջում։ «Առայժմ ոչինչ չի փոխվել»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։

Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։

2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։  Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։

Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կայացել է ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ
հաջորդը
Բայրամովը կրկին բողոքում է ՀՀ Սահմանադրությունից եւ խոսում «ռեւանշիզմից»

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն