• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը հրամայել է պատրաստել Գուանտանամոյի բանտը հանցագործ ներգաղթյալներին արտաքսելու համար

aliq 15:19 | 30.01.2025
aliq 15:19 | 30.01.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Գուանտանամոյի ռազմածովային բազայում ներգաղթի օպերատիվ կենտրոնը «ամբողջ ներուժով ընդլայնելու» մասին։ Նպատակը այլ երկրներից ներգաղթած հանցագործների համար լրացուցիչ տեղեր ստեղծելն է։ Այդ մասին ասվում Սպիտակ տան հրապարակած հայտարարության տեքստում։

Թրամփի խոսքերով` Կուբայի տարածքում տեղակայված Գուանտանամո բազայում հազարավոր դատարկ մահճակալներ կան, եւ «մարդկանց մեծամասնությունը նույնիսկ դա չգիտի»:

«Մենք Գուանտանամոյում 30,000 տեղ ունենք՝ ամենավտանգավոր հանցագործ ներգաղթյալներին պահելու համար, որոնք սպառնում են ամերիկացիներին: Ոմանք այնքան վատն են, որ նրանց պահելու հարցը նույնիսկ չենք վստահում իրենց երկրներին, որովհետեւ չենք ուզում, որ նրանք վերադառնան։ Հետեւաբար մենք պատրաստվում ենք նրանց ուղարկելու Գուանտանամո»,- հայտարարել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը ստորագրած մեկ այլ օրենքով դաշնային իշխանություններին ավելի լայն լիազորություններ էր շնորհել հանցագործությունների համար մեղադրվող անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար։

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հայտարարել է, որ ԱՄՆ նոր կառավարությունը «դաժանաբար է գործում»՝ հայտարարելով հազարավոր միգրանտների Գուանտանամոյի ռազմաբազա ուղարկելու մասին, որը «գտնվում է անօրինականորեն օկուպացված Կուբայի տարածքում»:

Գուանտանամոյի բանտը բացվել է 2002 թվականին։ Տասնամյակներ շարունակ այնտեղ  պահվել էին այն անձինք, որոնք մեղադրվում էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներին մասնակցելու համար։ Բազան ներառում է նաեւ միգրացիայի հարցերով օպերատիվ կենտրոնը, որտեղ ամերիկյան իշխանությունները տարիներ շարունակ քննել են ծովային ճանապարհով ԱՄՆ հասնել ցանկացող եւ ապաստան հայցող միգրանտներին:

ԱՄՆ մի քանի նախագահներ, այդ թվում՝ Բարաք Օբաման, խոստացել են փակել Գուանտանամոյի բանտը, սակայն դա չի հաջողվել անել։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իսրայելցի կին զինվորական Ագամ Բերգերին
հաջորդը
Չեխիան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ՆԳՆ երկու պաշտոնյայի նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն