• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ալ-Շարաան հայտարարել է Սիրիայում ներառական անցումային կառավարություն ստեղծելու մասին

aliq 14:04 | 31.01.2025
aliq 14:04 | 31.01.2025

Ահմեդ ալ-Շարաան (Ալ-Ջուլանին) Սիրիայի նախագահի պաշտոնում ժողովրդին ուղղված առաջին ուղերձում հայտարարել է անցումային կառավարություն ստեղծելու ուղղությամբ տարվող աշխատանքի մասին։

«Մենք կաշխատենք ձեւավորել անցումային կառավարություն, որը կներկայացնի բոլոր սիրիացիների, այդ թվում՝ կանանց եւ երիտասարդների շահերը»,- հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահը: Նրա խոսքերով` կառավարությունը «պատասխանատու է լինելու Սիրիայում նոր պետական ​​ինստիտուտների ստեղծման համար՝ մինչեւ ազատ եւ արդար ընտրությունների փուլը», եւ ապահովելու, որ «քաղաքական գործընթացներն իրականացվեն օրենքի գերակայության շրջանակում»։ 

Ալ-Շարաան ընդգծել է, որ անցումային փուլը քաղաքական գործընթացի մի մասն է, որը պահանջում է բոլոր սիրիացի տղամարդկանց եւ կանանց իրական մասնակցությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

«Ելնելով իմ մանդատից եւ ներկայիս լիազորություններից, ինչպես նաեւ Ժողովրդական խորհուրդը ցրելու որոշումից՝ ես կհայտարարեմ փոքր օրենսդիր խորհրդի ընտրության նախապատրաստական ​​հանձնաժողովի [կազմը]՝ ստեղծված վակուումը լրացնելու համար»,-հայտարարել է Սիրիայի ղեկավարը։

Ալ-Շարաան նաեւ խոստացել է վերահսկողություն հաստատել Սիրիայի ամբողջ տարածքի վրա։ 

«Առաջիկա ժամանակահատվածում մենք կենտրոնանալու ենք մի շարք առաջնահերթ խնդիրների լուծման վրա […], այդ թվում կլինի ամբողջ Սիրիայով, Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման ավարտը մեկ հողի վրա՝ մեկ իշխանության ներքո»,-հայտարարել է ժամանակավոր նախագահը։ 

Նա նաեւ խոստացել է կենտրոնանալ երկրում քաղաքացիական խաղաղության հասնելու վրա, ինչպես նաեւ պատժել բոլոր նրանց, ովքեր ներգրավված են Սիրիայի ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ՝ անկախ այն հանգամանքից` նրանք թաքնվում են երկրի ներսում, թե արտերկրում: 

Նախօրեին Reuters-ն էր աղբյուրներին հղում կատարելով գրել, որ Ալ-Շարաան հունվարի 29-ին Դամասկոս ժամանած ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ պահանջել էր արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին։ 

Սիրիական SANA լրատվական գործակալությունն էլ հանդիպումից հետո գրել էր, որ երկրի նոր վարչակազմը ռուսական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ փոխհատուցում է պահանջել։ 

Հիշեցնենք՝ 2015 թվականից սկսած Սիրիայի քաղաքացիական պատերազմում Ռուսաստանը քաղաքական եւ ռազմական լայն աջակցություն է ցուցաբերել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը։

2024 թվականի նոյեմբերի 27-ին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում հակակառավարական ուժերի սկսած հարձակման հետեւանքով բանակը եւ նրանց աջակցող աշխարհազորայինները օրերի ընթացքում կորցրին Հալեպը, Համման եւ Հոմսը։  Արդեն դեկտեմբերի 8-ին ապստամբներին հաջողվեց գրավել մայրաքաղաք Դամասկոսը, որից հետո հայտարարվեց նախագահ Բաշար ալ-Ասադի 24-ամյա իշխանության տապալման մասին։ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին իր պատրաստակամությունն էր հայտնել հանրապետությունում իշխանության խաղաղ փոխանցման համար։

Դեկտեմբերի 10-ին Մուհամեդ ալ-Բաշիրը, որը հունվարից գլխավորում էր, այսպես կոչված, «Սիրիայի փրկության կառավարությունը»՝ ձեւավորված Իդլիբ նահանգում ընդդիմության կողմից, նշանակվեց Սիրիայի անցումային կառավարության ղեկավար։

Անցումային շրջանը Սիրիայում կտեւի մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը խոստանում է 100% մաքսատուրք BRICS-ի երկրների համար՝ ԱՄՆ դոլարից հրաժարվելու դեպքում
հաջորդը
ՀՀ-ի եվրաինտեգրումը կարող է հանգեցնել բնակչության լիակատար աղքատացմանը․ Զախարովա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն