• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Իրանը կաջակցի դիմադրությանը մինչեւ Պաղեստին պետության ստեղծումը․ Իրանի ԱԳՆ

aliq 18:04 | 31.01.2025
aliq 18:04 | 31.01.2025
Iran MFA

Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել «Դիմադրության ուժերին», քանի դեռ պաղեստինյան հողը ամբողջությամբ չի ազատագրվել իսրայելական օկուպացիայից, եւ այնտեղ չի ստեղծվել Պաղեստին պետություն։ Այդ մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որը վերաբերում է նախօրեին Կատար կատարած այցի ժամանակ գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների հանդիպման արդյունքներին։

«Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է Իրանի հավատարմությունը իր սկզբունքային քաղաքականությանը՝ շարունակելու աջակցել Դիմադրությանը՝մինչեւ Պաղեստինի ժողովրդի իրավունքների լիարժեք իրացումը, նրա ինքնորոշման իրավունքը եւ Պաղեստինի ազատագրումը [իսրայելական] օկուպացիայից»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության տեքստում։

Արաղչին նաեւ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչներին է փոխանցել Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի շնորհավորանքները՝ ուղղված շարժման առաջնորդներին եւ պաղեստինցիներին՝ նշելով, որ «Սիոնիստական ​​ռեժիմի [Իսրայելի] ագրեսիայի դեմ հենց Գազայի ժողովրդի հերոսական դիմադրությունն է, որ հանգեցրել է դիմադրության ուժերի առաջ քաշած պայմաններով զինադադարի համաձայնությանը»։

Հիշեցնենք՝ Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հրադադարի եւ պատանդների ազատ արձակման համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։ ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության առաջին փուլով հաստատվում էր 42 օր տեւող հրադադար, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը պարտավորվում էր ազատ արձակել 33 պատանդի, իսկ Իսրայելը՝ բանտերում պահվող 1900 պաղեստինցի բանտարկյալի։

Իրանական, այսպես կոչված, «Դիմադրության առանցքը» իր գլխավոր նպատակն է համարում իսրայելական օկուպացիայից Պաղեստինի ազատագրումը։ Դիմադրության առանցքը ներառում է «Հեզբոլլահը», ՀԱՄԱՍ-ը, «Իսլամական Ջիհադը», Իրաքի իսլամական դիմադրությունը եւ Եմենի հութի ապստամբական «Անսար Ալլահը»: Մինչեւ Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը Դամասկոսը նույնպես աջակցում էր «Դիմադրության առանցքին»:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ-ում Ցեղասպանության ժխտումը կամ ուրացումը քրեորեն պատժելի է․ Փաշինյան
հաջորդը
Եթե Բաքուն մտահոգություններ ունի ՀՀ սպառազինության հետ կապված, ապա Երեւանն էլ ունի Ադրբեջանի հետ կապված․ Փաշինյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն