• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Գարնանը «Վառեմ-մարեմ»-ը կփրկվի՞

Աննման Մինասյան 10:32 | 11.02.2025
Աննման Մինասյան 10:32 | 11.02.2025
«Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենք

Գյումրու «Վառեմ-մարեմ» պատմամշակութային շենքը դեռ գոյատեւում է: Թեեւ օր օրի փլուզվում, ոչնչանում, բայց շարունակում է հետաքրքիր մնալ տեղի եւ արտասահմանից եկած զբոսաշրջիկների համար:

Շենքը, հատկապես եզակի ճարտարապետական լուծումով փայտե պատշգամբը, հայտնի է «Մեր մանկության տանգոն» ֆիլմից: Օրվա ցանկացած ժամի տարածքում զբոսաշրջիկների խմբերը հիանում են կառույցով՝ հաշվի չառնելով անգամ, որ ամեն րոպե կարող է քար պոկվել:

«Վառեմ-մարեմ» շենքՇենքի օր օրի ոչնչացման համար մեղավորությունը բոլոր ժամանակների կառավարություններինն է: Բոլորի սեղաններին է դրված եղել շենքի փրկության ծրագիրը, բայց այն այդպես էլ մնացել է թղթի վրա:

«Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գտնվող, Գյումրու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում գրանցված «Վառեմ-մարեմ» շենքը 1860-ականներին կառուցել է գյումրեցի վաճառական Խաչատուր Աբովյանցը:

Հետագայում ռուսական բանակի կապի հանգույցն է տեղակայվել նույն շենքում եւ դարձել Ալեքսանդրապոլի միակ փոստային բաժանմունքը։

Խորհրդայյին կարգերը Աբովյանցից խլում են շենքը: Մինչեւ 1960-ականները շինությունը ծառայել է սահմանապահներին, հետագայում այստեղ են կազմակերպվել Լենինականի մանկավարժական ինստիտուտի ռազմագիտության, երգ-երաժշտության դասերը։

1988-ի աղետից շենքը կանգուն է մնում եւ դառնում անտուն գյումրեցիների ապաստան: Տարիներ անց բնակիչները հեռանում են, անխնամ մնացած շենքը սկսում է քանդվել-քայքայվել:

2009 թվականին մշակույթի նախարարությունը շենքը «Կումայրի» արգելոց-թանգարանի կազմից փոխանցում է նախարարության ենթակայությանը, բայց դրանից ոչինչ չի փոխվում:

Միակ գործուն քայլը եղել է 2011 թվականին: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի եւ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ վերանորոգվում է կառույցի կից հատվածը, որտեղ տեղակայվում է Շիրակի մարզային գրադարանը:

2017-ին մշակույթի նախարարությունը կրկին շենքի փրկության անհաջող փորձ է անում. մշակույթի այն ժամանակվա նախարար Արմեն Ամիրյանը հայտնում է, որ շուտով վերանորոգված շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ են լինելու, երկրորդ հարկում՝ Գյումրու պատկերասրահը եւ երկրագիտական թանգարանը: Հետո որոշեցին միայն պատշգամբը վերանորոգել, դա՛ էլ չարեցին:

Կարճ ժամանակ անց նույն նախարարությունը մեկ այլ փորձ էլ է անում՝ կրկին անհաջող՝ մեր պատմամշակութային ժառանգությունը տանք ռուսներին՝ փրկեն: Տվեցինք, ո՛չ վերցրին, ո՛չ էլ, առավել եւս, փրկեցին:

Հետհեղափոխական նոր Կառավարությունը «Վառեմ-մարեմ»-ը տվեց Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որ վերակառուցեն, տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոնի վերածեն։ Կրկին չարվեց:

Շենքը փրկելու նոր նախաձեռնության մասին նոր ասելիք ուներ այն ժամանակվա գյումրեցի ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ ներկայիս մարզպետը: Նա վստահեցրել էր, որ հայտնի կառույցը փրկելու ծրագիր են քննարկել Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ԿԳՄՍ հուշարձանների վերականգնման բաժնի ղեկավարությունների եւ գյումրեցի Պետրոսյան եղբայրների հետ:

Պետգույքի կառավարման կոմիտեն արդեն շրջանառության մեջ էր դրել նախագիծը. եթե այլ գերատեսչությունները դրական եզրակացություններ տային, ծրագիրը կհասներ Կառավարություն:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեից շենքը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, այնուհետեւ բարեգործական կազմակերպությունը մինչեւ 2027 թվականը պատմական կառույցն ամրացնելու է: Որպես ներդրող նշվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գյումրեցի Պետրոսյան եղբայրների անունները:

Zhanna AndreasyanՕրերս Գյումրիում ԿԳՄՍ մախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ համապատասխան նախագծերն արդեն իսկ դրական եզրակացություն են ստացել. «Հուսով եմ, որ վերականգնման գործընթացն արագ կընթանա, ձմեռը կանցնի, եւ գարնան գալուն պես կսկսվեն աշխատանքները եւ մինչեւ տարեվերջ կհասնեն ավարտին»:

Կիրականանա՞ն նախարարի հույսերը՝ կերեւա շուտով. գյումրեցիներն է՛լ նախագծերով չեն ոգեւորվում:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մակրոնը Ելիսեյան Պալատում ընդունել է Փաշինյանին
հաջորդը
Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն