• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Շիրակում սպանդանոց չկա, սպանդանոցային մորթի պարտադրանք կա

Աննման Մինասյան 19:44 | 11.02.2025
Աննման Մինասյան 19:44 | 11.02.2025
սպանդանոցային միս

Շիրակի մարզում միսարտադրողները եւ մսագործները բողոքում են. սպանդանոց չկա, փոխարենը կա սպանդանոցում մորթ իրականացնելու Կառավարության հստակ որոշումը: Եթե շուկայում հայտնաբերվի ոչ սպանդանոցային ծագման միս, կա՛մ կտուգանեն, կա՛մ միսը կբռնագրավեն:

Մսագործներն ասում են՝ դեմ չեն սպանդանոցում մորթ իրականացնելուն, բայց մարզում առկա երեք սպանդանոցներից ոչ մեկը չի գործում, ո՞ւր տանեն մորթվող անասունին: Հարց են հղում որոշման հեղինակներին՝ նախքան որոշում կայացնելը մի՞թե տեղյակ չեն եղել, որ սպանդանոց չկա, կամ չէ՞ր կարելի սպանդանոցը բացել, հետո որոշումը պարտադրել:

Հասարակ հաշվարկ են ներկայացնում. Շիրակի մարզին ամենամոտ սպանդանոց հասնելու համար շուրջ 80-90 հազար դրամ են ծախսելու, ինչը, բնականաբար, ձեռնտու չէ ո՛չ մսագործին, ո՛չ միսարտադրողին: Բողոքի ձայն բարձրացնող գյուղացիներն էլ ասում են՝ բակերում մորթի հնարավորություն չունենալու պատճառով կենդանի անասուններին շուկայականից զգալի էժան գնով հանձնում են եզդիներին:

Խնդիրը նոր չէ, վերջին մի քանի տարում միշտ էլ սպանդանոցային մորթը պարտադրվել է, բայց մսագործների ընդվզումներին տեղի տալով՝ որոշման լիարժեք իրականացումը կասեցվել է:

Դավիթ ԱռուշանյանՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարզում առկա երեք սպանդանոցների չգործելու պատճառներից մեկը այդ նույն մեղմ վերաբերմունքն է համարում: Որ մարզում, իրոք, սպանդանոց չկա, մարզպետը խնդիր է համարում, բայցեւ ասում է՝ սպառողն էլ ուզում է անվտանգ միս գնել իր ընտանիքի համար:

Թե ինչու չգործեցին մարզի երեք սպանդանոցները, ըստ մարզպետի, «հավի ու ձվի» պատմությունն է՝ սպանդանոց չունենք, դրա համա՞ր ենք դրսում մորթ անում, թե՞ դրսում ենք մորթում, դրա համար էլ սպանդանոցները չեն գործում:

Ի՞նչ լուծում է առաջարկում Կառավարությունը: Դավիթ Առուշանյանն ասում է՝ տնտեսվարողին հնարավորություն է տրվել սպանդանոցներ բացելու, սեփական եկամտի աղբյուր ունենալու: «Կառավարությունն այնքան է պարզեցրել սպանդանոց հիմնելու գործընթացը, որ անգամ շինթույլտվության կարիք չկա: Լիզինգով 3-4 միլիոն դրամի սահմանում կարող ես սեփական, եկամտաբեր բիզնես հիմնել»: Հարցին, թե ինչու մարզպետարանը չի ձեռնարկում սպանդանոց հիմնելու գործը, մարզպետն ասում է՝ կմեղադրեն դիրքը չարաշահելու, բիզնես ունենալու համար: Փոխարենը համայնքների հետ են համագործակցում, որ համայնքային սպանդանոցային կետեր բացվեն:

Միայն գյուղական համայնքներից կազմված Ախուրյան խոշորացված համայնքը առաջիններից է, որ արդեն գործընթաց է սկսել, գնհարցումներ ներկայացրել: Շարժական սպանդանոցային կետ են բացելու, շրջելու համայնքի 33 գյուղերում, մորթ իրականացնելու, ինչպես նաեւ համայնքին հավելյալ եկամուտ են ապահովելու:

Համայնքները հնարավորություն ունեն սպանդանոցներ հիմնելու նաեւ սուբվենցիոն ծրագրերով, բայց այս տարի այլեւս հնարավոր չէ իրականացնել, քանի որ ծրագրերն արդեն ուղարկված են Կառավարություն:

Թեեւ առայժմ մարզում դեռ սպանդանոց չկա, բայց Դավիթ Առուշանյանը վճռական է տրամադրված, ասում է՝ երբ ստեղծվեցին համայնքապատկան եւ մասնավոր սպանդանոցները, այլեւս ոչ մի զիջում չի լինելու մսավաճառներին, միսն էլ պարտադիր առգրավվելու է:

Բայց թե երբ է գալու այդ օրը, հստակ ոչ ոք չգիտի:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան ցանկանում է զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ․ Գալուզին
հաջորդը
ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան հրաժարվեցին արհեստական բանականության մասին Փարիզի հռչակագիրը ստորագրելուց

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն