• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

ՌԴ-ն 45 հազար հայ աշխատանքային միգրանտի «դեպորտ» կանի

Աննման Մինասյան 16:08 | 17.02.2025
Աննման Մինասյան 16:08 | 17.02.2025
միգրացիա

Շիրակի մարզի 150 բնակիչ ունեցող Ջաջուռավանը նախկինում կոչվել է Ջաջուռի կրի գործարանի բանվորական ավան: Այստեղ գործել է կրի խոշոր գործարան: Ավագ սերնդի բնակիչները հիշում են, թե ինչպես էին աշխատում ու կիր մատակարարում Խորհրդային Միության հանրապետություններին: 1988 թվականին գործարանն ավերվել է, բնակիչներն էլ մնացել են առանց աշխատանքի:

Երբ բանվորական ավանը գյուղի կարգավիճակ է ստացել, նախկին բանվորները մնացել են առանց մշակահողերի ու արոտավայրերի. տարածքն արդյունաբերական էր, հողային ռեսուրս չուներ:

«Էլ ի՞նչ գյուղ առանց վարելահողի ու արոտավայրի: Սոված մեռիր կամ բռնիր խոպանի ճանապարհը»,- ասում են ջաջուռավանցիները:

«Խոպանչիներ» գյուղում շատ կան: Մոտ մեկ տասնյակի հասնող ընտանիքներ էլ արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն. հետ չեն գալու:

Գյուղում արդեն իմացել են, որ ՌԴ օրենսդրությունում այս տարվանից խստացումներ են ուժի մեջ մտել, ինչի պատճառով հնարավոր է, որ այնտեղ աշխատող համագյուղացիներն անօրինական կարգավիճակում հայտնվեն եւ արտաքսվեն՝ զրկվելով Ռուսաստան մուտք գործելու հնարավորությունից, հետեւաբար՝ հաց վաստակելուց:

Ըստ նոր օրենքի, եթե Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ չունեցող երկրների քաղաքացիները կարող էին տարվա ամեն 180 օրվա ընթացքում 90 օր ժամկետով մնալ ՌԴ-ում, այժմ կարող են մնալ 90 օր՝ ամբողջ տարվա համար:

Այսքանով խստացումները չեն սահմանափակվել. եթե միգրանտի բախտը չբերի, եւ ՌԴ սահմանապահին «դուր չգա», կարող են արգելել նրա մուտքը Ռուսաստան:

«Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը «Ալիք Մեդիա»-ին տեղեկացրեց, որ Հայաստանի բնակչության 15-25 տոկոսը զբաղվածության հարցը լուծում է աշխատանքային միգրացիայով: Ըստ նրա՝ մեր երկրի ՀՆԱ-ի 12-20 տոկոսը տրանսֆերտներն են կազմել:Տաթևիկ Բեժանյան

Փորձագետը մտահոգություն է հայտնում՝ Ռուսաստանի տվյալներով այս պահին 45-46 հազար անօրինական հայ միգրանտ կա ՌԴ ում, եւ եթե ապրիլի 30-ից հետո բոլորին արտաքսեն, մեր երկիրը կկանգնի սոցիալական մեծ խնդրի առջեւ:

«Ապրուստի միջոցից զրկված, արտաքսված քաղաքացիներին Հայաստանը չի կարողանա ապահովել զբաղվածությամբ: Վերադարձած եւ անաշխատանք մնացածների մեծ մասը շինարարներ են, իսկ մեր շինարարությունը Երեւանում է կենտրոնացած: Հեռավոր գյուղից միգրանտը չի կարող ամեն օր գնալ-գալ աշխատանքի»,- ասում է Բեժանյանը եւ հավելում, որ Երեւանում բնակարան գտնել-մնալն էլ մեկ այլ՝ անլուծելի խնդիր է. թվերն ատղաբաշխական են:

Փորձագետը նախազգուշացնում է միգրանտներին, եթե միգրանտների կասկածելի ռեեստրում հայտնվեն, շատ խնդիրների կբախվեն, օրինակ՝ անմիջապես արգելափակվում են բանկային հաշիվները, չեն կարողանա որեւէ պետական գործարք անել՝ զագս, երեխայի ծննդյան վկայական, ճանապարհատրանսպորային միջոցի կամ այլ գույքի գրանցում եւ ամենակարեւորը՝ իրավունք չեն ունենա առանց ոստիկանության թույլտվության լքելու իրենց բնակության վայրը: Բացի այդ՝ նոր օրենքը ոստիկաններին թույլ է տալիս կասկածի դեպքում կալանավորել 48 ժամ, մինչեւ կպարզվի՝ ռեեստրում գրանցված են, թե ոչ:

Բեժանյանը կոչ է անում ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներին՝ եթե կասկած ունեն, որ վերը նշված ռեեստրում են հայտնվել, պետք է անմիջապես կանխիկացնեն բանկի գումարը եւ հնարավորինս արագ գնեն տոմս ու վերադառնան Հայաստան:

Գարիկ Սահակյան«Կարիտաս Ֆրանսիա» կազմակերպության ներկայացուցիչ Գարիկ Սահակյանն էլ մտահոգություն է հայտնում, որ ՌԴ-ում նոր օրենքը ոտնահարում է միգրանտների իրավունքները: «Քաոս է, որում մեր քաղաքացիներն են, որոնք ոչ այնքան բանիմաց, տեղեկացված մարդիկ են»: Սահակյանն ասում է՝ ելքը իրազեկվածությունն է. պետական կառույցները պետք է ավելի ակտիվ մասնակցեն այս գործընթացներում, աջակցեն իրենց քաղաքացիներին: Ըստ նրա՝ այս խնդրի լուծման գործում մեծ է նաեւ արտգործնախարարության, քաղաքացիական հասարակության եւ Սփյուռքի կազմակերպությունների դերը:

Թե ինչ է անում մեր պետությունը, որ ՌԴ-ում աշխատող քաղաքացին արտաքսվելուց հետո «սովի չմատնվի», դեռ տեսանելի չէ: Միայն մայրաքաղաքում կենտրոնացված աշխատատեղերն են էլ ավելի խորացնելու մայրաքաղաք-մարզեր անջրպետը:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուբիոն ժամանել է Ալ-Ռիադ, որտեղ հավանաբար կհանդիպի ՌԴ ներկայացուցիչների հետ
հաջորդը
Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի հարցերով բանակցություններին Եվրոպային հրավիրելու մասին հայտարարությունները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն