• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՄենքՄշակույթ

Իրանական միջավայրը՝ գրքում, գիրքը՝ Գյումրիում

Աննման Մինասյան 12:31 | 26.02.2025
Աննման Մինասյան 12:31 | 26.02.2025
Իրանահայերի մասին պատումներ

Հայ-իրանական համակեցությունը, 20-րդ դարակեսի իրանահայերի միջավայրը եւ ապրելակերպը ներկայացնող «Առանց ինձ ո՞նց ես մնալու» պատմվածքների ժողովածուն արդեն գյումրեցի ընթերցասերների սեղանին է: Շնորհանդեսը Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում էր:

Ժորժ ԱբրահամյանԳրքի հեղինակը իրանահայ գրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանն է: Պատմվածքների հերոսները հասարակ կյանքով ապրող իրանահայեր են, որոնք, հաղթահարելով դժվարությունները, շարունակում են ապրել՝ պահպանեով գեղեցկությունը տեսնելու հատկությունը:

Իրանահայերի կյանքի բեկումնային իրադարձությունները՝ գյուղերից քաղաք տեղափոխվելը, հողից ու բնաշխարհից կտրվելը, Խորհրդային Հայաստանում հաստատվելը, արտագաղթը, ընտանիքների բաժանումը, մարդկանց հոգեբանության վրա ավերիչ ազդեցություն թողած այլ իրադարձություններ գրքում ներկայացված են պարզ, մարդկային պատմություններին զուգընթաց:

Ժորժ Աբրահամյանն աում է՝ զգուշորեն եւ ակնածանքով է ներկայացրել իրանահայերի գողտրիկ ու փխրուն աշխարհը, ոչ մի ավելորդ բառ, հերոսներին իդեալականացնելու ձգտում չի ունեցել, ոչ էլ նրանց տառապանքն ու ողբերգությունը ընդգծելու միտում: «Ուղղակի մարդկային կյանքն եմ ներկայացրել, որտեղ կորուստներն ու ձեռքբերումները հաջորդում են միմյանց: Այստեղ կարեւոր է այն, թե ինչպես ապրես այդ կյանքը՝ դժգոհելո՞վ, թե՞ փոքրիկ ուրախությունները վայելելով եւ շնորհակալությամբ»,- ասում է գրքի հեղինակը:

Մեհդի ՍոբհանիԳրքի շնորհանդեսն առիթ էր դարձել, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին եւս մեկ անգամ Գյումրի այցելեր:

Դեսպանն ասաց՝ գիրքը երկու երկրների՝ Հայաստանի եւ Իրանի կապերն ավելի է ամրապնդում: «Գիր ու գրականության միջոցով ավելի ամուր ենք կապվում, այսպիսի կապի ազդեցությունն էլ ավելի երկար է ու հիմնավոր: Կառավարությունները գալիս, գնում են, բայց միջմշակութային երկխոսությունը եւ դրանք ստեղծող մարդիկ մնում են հավերժ,- ասաց դեսպանն ու հավելեց,- իրանահայ համայնքը մեր լավագույն համայնքն է: Իրանահայերը դարերով սերտ կապեր են ունեցել մեզ եւ մեր երկրում ապրող այլ մարդկանց հետ: Իրանի կառավարության վերաբերմունքը հատուկ է եղել հայերի հանդեպ, նրանց դերը մեր երկրում մեծ է, չկա ոլորտ, որտեղ հայերը զգալի դրական ազդեցություն չունենան»:

Մեհդի Սոբհանին հայտնեց նաեւ, որ իր խնդրանքով «Առանց ինձ ո՞նց ես մնալու» պատմվածքների ժողովածուն Ժորժ Աբրահամյանը թարգմանում է պարսկերեն: Դեսպանը խոստացավ մոտ ապագայում եւս մեկ անգամ Գյումրի գալ՝ այս նույն գրքի արդեն պարսկերեն հրատարակության շնորհանդեսին:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թեհրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանը․ Արաղչի
հաջորդը
Ի՞նչ անել համակարգչային խաբեություններից խուսափելու համար

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն