• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Քաղաքականություն

2014 թվականի նոյեմբերի 2-ը

Վահրամ Աթանեսյան 12:02 | 27.02.2025
Վահրամ Աթանեսյան 12:02 | 27.02.2025

Այդ օրն ինչո՞վ է նշանավոր: Նրանով, որ Հայաստանի եւ ԼՂՀ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստ էր գումարվել, այն էլ՝ Ստեփանակերտում: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները մինչ այդ հյուրընկալվել էին Արաքսավանում: Թե ինչ որակի ընդունելություն էր կազմակերպվել, գեղարվեստական պատումի նյութ է: Միայն ասեմ, որ ներկա էր Ստեփանակերտի ռազմաքաղաքական ամբողջ վերնախավը, եւ խնջույքի սեղանապետը, որ մասնագիտությամբ պատմաբան է, իրեն թույլ տվեց միջոցառումը համեմատել «թագավորական զբոսախնջույքի» հետ: Իսկ առիթը «Ժառանգություն» խմբակցությունից Հայաստանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած-նախաձեռնած օրենքի նախագիծն էր, որ առաջարկում էր Հայաստանի կողմից ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, բայց օրվա «մեղավորը» Ստեփանակերտ հասավ առանձին:

Համատեղ նիստը, իհարկե, անցավ, ինչպես նախօրոք ծրագրված էր. Փոստանջյանը ներկայացրեց նախագիծը, բերեց հիմնավորումներ, երկու կողմի հանձնաժողովականներն առարկեցին, որ դա «կնշանակի բանակցային գործընթացի տապալում»: Մի խոսքով՝ պատգամավորական նախաձեռնությունը մերժվեց, մանավանդ որ Հայաստանի կառավարության եզրակացությունն էլ բացասական էր: Տպավորվել է Զարուհի Փոստանջյանի հետ բանավեճը: Իրավիճակի ծանրությունը փոքր-ինչ ցրելու համար կես-կատակ, կես-լուրջ ասացի, որ Հայաստանը «չի կարող ճանաչել ԼՂՀ անկախությունը, դա հակասահմանադրական քայլ կլինի», ինչին նա, շատ ճիշտ գնահատելով խոսքիս ենթատեքստը, հակադարձեց. «Այդ դեպքում թող հռչակի վերամիավորում»:

Նիստի ավարտին Արտակ Զաքարյանի հետ «մամուլի ասուլիս» կազմակերպեցինք, մի քանի հռետորական հարցերի «հերթապահ պատասխաններ» հնչեցրինք, բայց տպավորությունը, որ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը մերժելու համար Հայաստանի Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովին «հիմնավորում» է պետք, որ նույնիսկ Ստեփանակերտն է դրան դեմ, չափազանց ծանր էր, ինչ-որ առումով՝ ստորացնող: Իրավիճակը, իրոք, չափազանց բարդ էր: Օգոստոսից սկսած՝ Ադրբեջանը կտրուկ սրել էր շփման գծում լարվածությունը, հրադադարի խախտումները գրեթե ամենօրյա էին:

Ադրբեջանն առաջին անգամ մարտական ԱԹՍ էր կիրառել՝ թիրախավորելով «Օսա» ՀՕՊ կայանքը, Քարվաճառում դիվերսիոն խումբ էր վնասազերծվել, բայց մինչ այդ նրանք սպանել էին պատանի Սմբատ Ցականյանին: Այդ պայմաններում, ինչ խոսք, բացահայտ արկածախնդրություն կլիներ, եթե Հայաստանի Ազգային ժողովը քննարկեր ԼՂՀ անկախության ճանաչման մասին Զարուհի Փոստանջյանի հեղինակած օրինագիծը, բայց մի՞թե հենց այդ մտահոգությունն էր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գրեթե բոլոր անդամներին տրամադրել, որ «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը մերժվի:

Այդ հանձնաժողովում պատգամավորներ կային ինչպես իշխող ՀՀԿ-ից, այնպես էլ ՀՅԴ-ից, ԲՀԿ-ից: Քննարկումներին մասնակցում էր նաեւ ՀԱԿ-ից արդեն հեռացած Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից՝ «Ժառանգությունն» ի՞նչ մոտիվացիայով էր նման նախաձեռնություն ցուցաբերել, երբ միանշանակորեն պարզ էր, որ Հայաստանի իշխանությունները չեն գնա ԼՂՀ անկախության ճանաչմանը եւ իրենց ազդեցությունը կգործադրեն, որպեսզի Ստեփանակերտն էլ բացասական կարծիք հայտնի: Քաղաքական զգուշավորությունը, ամենամեղմ բնորոշումն ընտրենք, լիովին հասկանալի էր:

Արտառոցը «թագավորական զբոսախնջույքն» էր, որից հետո պատգամավորներս շատ բարձր տրամադրությամբ այցելեցինք զորամաս, հանդիպեցինք հրամանատարին, մեկ-երկու գավաթ կոնյակ էլ նրա հետ վայելեցինք: Ապա Հադրութ-Հորադիզ ճանապարհի նշանավոր «իններորդ կիլոմետր» հատվածում խաչքար կանգնեցրինք… Ո՞ւմ էր հասցեագրված այդ ծիսակատարությունը, ի՞նչ էինք ասում:

Թշնամում հիշեցնում էինք, որ «մենք կա՞նք», թե՞ ինքնաներշնչվում էինք, որ «սահման քաջաց՝ զենն յուրյանց» է: Երբ ԼՂՀ քաղաքաշինության նախարարն ինտերակտիվ քարտեզի վրա ներկայացնում էր ապագայի Արաքսավանը, Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե Հադրութի հարավային վերջին գյուղից ինչ հեռավորության վրա է այն կառուցվում, վարչակազմի ղեկավարը պատասխանեց՝ երեսունյոթ: Արաքսի իրանական ափը լուսավորված էր, հեռվում դիտվում էր ադրբեջանական բնակավայրերի «շղթան»: Մեր կողմում ականակուր գիշեր էր, երբ խաչքարը տեղադրած՝ բռնում էինք Ստեփանակերտի ճանապարհը…

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թրամփը հայտարարել է ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար 25 % մաքսատուրք սահմանելու մտադրության մասին
հաջորդը
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնել եւս չորս պատանդների մարմինները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 5

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն