• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մենք

Աջակցության սրճարանը համախմբել է Գյումրիում ապրող արցախցի տարեցներին

Աննման Մինասյան 12:29 | 28.02.2025
Աննման Մինասյան 12:29 | 28.02.2025
Աջակցության սրճարան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, Գյումրիում հաստատված տարեցները մեկ սեղանի եւ ծրագրի շուրջ են համախմբվել:

Գյումրիում «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ 60 տարեկանից բարձր մեր տարեց հայրենակիցների համար իրականացնում է «Աջակցության սրճարան» ծրագիրը:

Ծրագրի նախաձեռնողները մասնակիցների համար ստեղծել են աջակցող միջավայր, տրամադրում են հոգեսոցիալական օգնություն, ներառյալ արվեստաթերապիա: Նպատակ ունեն տարեցներին սոցիալականացնելու, նրանց կյանքի որակը բարելավելու, որ կարողանան հարմարվել նոր պայմաններին, նոր կյանքին:

Որպեսզի ծրագիրը ծառայի բուն նպատակին, «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հոգեբան, դասընթացավար Արմենուհի Սարգսյանն ասում է՝ նախ թեստերի օգնությամբ 30 մասնակիցների դեպրեսիայի խորության աստիճանն է որոշվել, հոգեհուզական վիճակը գնահատվել, ըստ դրա կազմվել ծրագրի ռազմավարությունը:

Հոգեբանը փաստում է, որ արդեն կապ է ձեւավորվել մասնակիցների միջեւ, դասընթացից դուրս էլ սկսել են շփվել, այցելել միմյանց: Տարեցների ներքին վախերն ու անհանգստությունը կամաց-կամաց նահանջել են:

Ծրագրի մասնակիցներՆորայր եւ Կարինե Գաբրիելյան ամուսինները Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի իրենց արած-դրածը, տարիների ստեղծածը թողել, Գյումրի են եկել: Ասում են՝ հայրենի Արցախում ապրելու համար, ինչ իրենց հիշում են, պայքարել են, դժվարություններ հաղթահարել:

Հինգ երեխաներին մեծացրել, նպատակներին են հասցրել, այժմ Գյումրիում երկուսով են ապրում: Ասում են՝ առողջությունից բացի զբաղմունք եւ աշխատանք էլ չունեն: Աջակցության սրճարանի հրավերը սիրով են ընդունել. «Խոսում, զրուցում, թեթեւանում ենք»:

Օֆելյա Կամավոսյան«Այցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության Հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու Օֆելյա Կամավոսյանն ասում է՝ ծրագրի մեկնարկից առաջ մտավախություն են ունեցել, թե հայրենիքից, տարիների ստեղծած տուն-տեղից զրկված, երբեմն նույնիսկ ամենաթանկ մարդկանց շիրիմները կորցրած տարեցները իրենց մեջ ուժ չեն գտնի սեղմելու մեկնած օգնության ձեռքը։ «Արցախից բռնի տեղահանված երեխաներն ինտեգրվում են իրենց դպրոցներում, միջին տարիքի մարդիկ աշխատանքում են իրացվում, բայց կենսաթոշակառուների զբաղվածության եւ ապրելու իմաստ գտնելու հարցն իսկապես կենսական էր,- նշում է Օֆելյան եւ ուրախությամբ փաստում,- տարեցներն իրենց մեջ ուժ գտան, եկան, վստահեցին մեզ եւ անպայման ծրագրի ավարտին ավելի ուժեղացած ու հոգեպես կայուն են լինելու»։

Ծրագիրն իրականացնում է բազմամասնագիտական թիմը՝ բաղկացած հոգեբաններից, սոցիալական աշխատողներից, արտթերապիստներից: Հոգետրավմայի ուղղությամբ մասնագիտացած կլինիկական հոգեբանի կողմից մասնագիտական թիմը զուգահեռաբար ամեն շաբաթ անցնում է վերապատրաստում:

Նախաձեռնողները լավ նորություն ունեն Արցախից տեղահանված այն տարեցների համար, ովքեր դեռ չեն ընդգրկվել ծրագրում. նպատակ կա շարունակելու նախաձեռնությունը՝ ընդլայնելով այն այլ համայնքներում, որտեղ կենտրոնացած են Արցախից բռնի տեղահանված հայերը: Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար փորձ կարվի ներգրավելու մասնավոր նվիրատվություններ, դրամաշնորհներ եւ այլ աջակցություն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայի մասնակցությամբ Եվրոպայի անվտանգության ապահովման քայլերն օգտակար կլինեն․ Էրդողան
հաջորդը
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում պահվող հայերի դեմ իրականցվող կեղծ դատավարությունների մասին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728 
« Հնվ   Մրտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն