• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Թրամփը կասեցրել է Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը

aliq 11:36 | 04.03.2025
aliq 11:36 | 04.03.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել կասեցնել Կիեւին տրամադրվող ռազմական օգնությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի համոզվել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության բանակցություններ վարելուն։ Այդ մասին գրում են Reuters գործակալությունն ու The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, որը խոսել է անանունության պայմանով։

«Նախագահ Թրամփը հստակ նշել է, որ ձգտում է խաղաղության։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերներն էլ հավատարիմ լինեն այդ նպատակին։ Մենք կասեցնում եւ վերանայում ենք մեր օգնությունը՝ համոզվելու համար, որ այն նպաստում է խնդրի լուծմանը»,- ասել է պաշտոնյան։

Հավանաբար Թրամփը դադարեցրել է այն սպառազինության մատակարարումները, որոնք նախկին նախագահ Ջո Բայդենի հրամանագրի համաձայն տրամադրվելու էին ամերիկյան բանակի պահուստներից։ Այս օգնության փաթեթները ներառում էին արկեր, հրթիռներ, այլ տեխնիկական միջոցներ ու սպառազինություններ։ Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ը շարունակել է դրանց մատակարարումը, բայց ոչ ամբողջությամբ։ Ընդ որում՝ Բայդենի օգնության փաթեթներում ներառված բոլոր զենքերը դեռ չեն ուղարկվել Ուկրաինա։

Հստակ չէ՝ արդյոք ամերիկյան զինված ուժերը կկարողանան շարունակել Ուկրաինային մատակարարել արդեն փոխանցված զինատեսակների համար անհրաժեշտ ռազմամթերքը եւ կկիսվեն արդյոք հետախուզական տվյալներով հրթիռային հարվածների վերաբերյալ, նշում է Reuters-ը։

Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան WSJ-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գլխավոր խորհրդականները հավանություն են տվել մատակարարումների կասեցման որոշմանը՝ այս հարցի շուրջ մի շարք հանդիպումներ անցկացնելուց հետո։

The Wall Street Journal-ի հաղորդման համաձայն՝ Թրամփը, վրդովված լինելով Զելենսկու այն խոսքերից, թե «պատերազմի ավարտի համաձայնագիրը դեռ շատ հեռու է», որոշել է ցույց տալ, որ լուրջ է տրամադրված Ուկրաինային բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու հարցում։ «Ուկրաինացիները չէին կարծում, որ մենք լուրջ ենք վերաբերվում։ Մենք պետք է դա ապացուցեինք»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը։

Գործող եւ նախկին ամերիկյան պաշտոնյաները WSJ-ին հայտնել են նաեւ, որ ավելի վաղ Թրամփի վարչակազմը դադարեցրել էր Ուկրաինային նոր սպառազինության վաճառքի ֆինանսավորումը։

Վերլուծաբանների կարծիքով՝ ամերիկյան սպառազինության մատակարարումների դադարեցումը կհանգեցնի նրան, որ Ուկրաինան կունենա ավելի քիչ հնարավորություններ՝ դիմագրավելու ռուսական հարձակումներին, գրում է WSJ-ը։ Բացի այդ՝ Ուկրաինան լիարժեքորեն չի կարողանա հեռահար հարվածներ հասցնել եւ պաշտպանել իր թիկունքային դիրքերը, նշել են թերթի աղբյուրները։ Նրանք նաեւ նշել են, որ ռազմական օգնության դադարեցման դեպքում Ուկրաինան նման տեմպերով կկարողանա պատերազմը շարունակել մինչեւ 2025 թվականի կեսերը։ 

Որոշ պաշտոնյաններ էլ CNN-ին հայտնել են, որ Վաշինգտոնի նման որոշումներից հետո ուկրաինական բանակը ռազմական գործողությունները կկարողանա շարունակել «մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչեւ ամառ»։

Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել մատակարարումների կասեցումը։ Պենտագոնը չի կարողացել տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ։ Զելենսկու գրասենյակը եւ Ուկրաինայի դեսպանատունը Վաշինգտոնում չեն արձագանքել Reuters-ի հարցմանը։

Ուկրաինային ռազմական օգնության կասեցման մասին որոշումը հետեւում է Սպիտակ տանը փետրվարի 28-ին Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու միջեւ տեղի ունեցած հրապարակային սուր բանավեճից հետո։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար․ Փաշինյան
հաջորդը
Ուժի մեջ են մտել Կանադայի, Մեքսիկայի եւ Չինաստանի նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն