• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ռուբեն Վարդանյանի փաստաբանը ՀՀ ղեկավարությանը կոչ է անում ավելի շատ միջոցներ ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատման համար

aliq 15:29 | 04.03.2025
aliq 15:29 | 04.03.2025
Ջարեդ Գենսեր, Ռուբեն Վարդանյանի փաստաբանը

Արցախի նախին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը այսօր հրապարակած հայտարարության մեջ Հայաստանի ղեկավարությանը կոչ է անում ավելին անել Բաքվում պահվող հայերի վերադարձի համար։ 

«Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանը օգնել ազատելու Ադրբեջանում կալանավորված այս հայ քրիստոնյաներին՝ հաշվի առնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական ​​հարաբերություններ չկան: Իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։ 

Որպես առաջնային միջոց Գենսերը նշում է հանրային հայտարարություններն ու հանրային դիվանագիտությունը։ Ըստ նրա՝ վարչապետ Փաշինյանը կարող է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ նշելով, որ «Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների եւ ռազմագերիների ազատ արձակումը առաջնահերթություն է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, եւ նրանք պետք է անհապաղ եւ անվերապահ ազատ արձակվեն»։

I am very grateful that #Armenia FM @AraratMirzoyan & @MFAofArmenia spoke out for the freedom of my client @RubenVardanyan_ & the other #Armenian #Christian #political #prisoners & #POWs from #Azerbaijan. This was big! There is also so much more PM @NikolPashinyan can do from… pic.twitter.com/KVTPaurzUa

— Jared Genser (@JaredGenser) March 4, 2025

Մյուս միջոցը կարող է լինել վարչապետի եւ արտգործնախարարի կողմից հայ գերիների ընտանիքի անդամներին ցուցաբերվող աջակցությունը եւ որպես նրանց հետ համերաշխության նշան՝ հանդիպումների կազմակերպումը։ 

Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների դատավարություններին դիտորդներ ուղարկելու համար Երեւանը կարող է խնդրանքով դիմել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ), ինչպես նաեւ Բաքվում դեսպանատներ ունեցող բոլոր դաշնակիցներին:

«Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ նրանք կարող էին նույնիսկ Ադրբեջանին դիմել խնդրանքով՝ դատավարություններին Հայաստանի կառավարության դիտորդներ ուղարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Երրորդ միջոցը, ըստ Գենսերի, Ադրբեջանի հետ ուղիղ հաղորդակցությունն է։ Փաստաբանը գտնում է, որ վարչապետ Փաշինյանը «կարող է մասնավոր բանագնաց ուղարկել Բաքու՝ փորձելով մարդասիրական ուղի բացել քաղբանտարկյալների եւ գերիների ազատ արձակման շուրջ բանակցությունների համար»։

Գենսերի կարծիքով նույնիսկ Բաքվում Շվեյցարիայի դեսպանատան միջոցով կարելի է պաշտպանել այնտեղ գտնվող հայերի շահերը։ 

«Եթե անգամ քաղբանտարկյալների եւ ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ»,- գտնում է փաստաբանը:

Ադրբեջանում պահվող հայերի ազատման համար Ռուբեն Վարդանյանի փաստաբանը առաջարկում է նաեւ դիմել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Եվրոպական միության աջակցությանը։ 

Գենսերը նաեւ ընդգծում է, որ Հայաստանը կարող է Միջազգային եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շարունակել ու ընդարձակել դատական գործընթացները։ Նրա կարծիքով Երեւանը կարող է դիմել միջազգային քրեական դատարանի դատախազին՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120,000 հայ քրիստոնյաների բռնի տեղահանման փաստով նախաքննություն սկսելու համար։ 

Մեկ այլ տարբերակ է նաեւ համաշխարհային կրոնական համայնքի օգնությանը դիմելը։

«Վարչապետ Փաշինյանը կարող է հատուկ բանագնաց նշանակել ամբողջ աշխարհում հալածված քրիստոնյաներին ազատելու համար՝ կենտրոնանալով քաղբանտարկյալների եւ ռազմագերիների ազատման ուղղությամբ աշխատելու վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին՝ ստորագրելով միջպետական ​​հարաբերություններում կամայական կալանքի դեմ Կանադայի գլխավորած հռչակագրին»,- ասվում է փաստաբանի հայտարարության մեջ։

Հայտարարության եզրափակիչ հատվածում Գենսերը նշում է, որ Փաշինյանը կարող է դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքին՝ խնդրելով օգնել ազատ արձակելու բանտարկյալներին եւ ռազմագերիներին մարդասիրական նկատառումներով։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անկարան առաջ է մղում Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը․ Էրդողան
հաջորդը
Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին ռուս խաղաղապահները Ադրբեջանին հանձնել են Կարեն Սարգսյանի առանձնատանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն